Գոռ Ղազարյանի էջից:
Բարի լույս:
Հայկական Զորամաս։
Մարդ֊գիշատիչ փոխհարաբերություն։
Հայի և Արջի ընկերություն:
Հայոց հոգևոր հավատալիքներում ի սկզբանե մեծ դեր է հատկացվել Արջին։
Արջն ու Հայը ունեն մի շարք ընդհանուր բնութագրիչներ.
Արջն այնքան հզոր է, որ բնության մեջ թշնամի չի ունենում: Հայաստանի ամենախոշոր գիշատիչն է, զգայուն է, առանձնակի վերաբերմունք ունի իր ձագի կամ ձագերի նկատմամբ: Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, ունեն գերազանց հոտառություն ու լսողություն։
Գորշ արջերը հիանալի որսորդներ են:
Ծնոտները հզոր են՝ խոշոր ժանիքներով, թաթերն ուժեղ են՝ կեռ մագիլներով:
Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։
Մայր արջը որջում փակվում է նախորդ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամելու նորածիններին (զուր չեն նրանց դայակներ անվանում):
Գորշ արջերի հետքը երբեմն կարելի է շփոթել մարդու հետքի հետ: Օրորուն քայլվածքի համար նրան ծուռթաթ են անվանում: Սակայն անհրաժեշտության դեպքում արջն արագաշարժ է և կարող է վազել հասնել նույնիսկ ձիուն կամ ծառ բարձրանալ:
Հայկական գորշ արջն ու Հայը Հայկական Լեռնաշխարհում դարեր շարունակ ապրել են կողք֊կողքի, որպես ընկերներ։
2020թ. Քարվաճառի զորամասում նկարված այս նկարը ասվածի լավագույն ապացույցն է։
Բարի լույս☀️
Հայկական Զորամաս։?
Մարդ֊գիշատիչ փոխհարաբերություն։?♂️?Հայի և Արջի ընկերություն??
Հայոց հոգևոր…Опубликовано Գոռ Ղազարյան Среда, 10 февраля 2021 г.