Brilliant Game Studios-ի դիզայներները թեստավորել են ամբոխի ռենդերինգի նոր տեխնոլոգիա՝ մոդելավորելով չորս հազար Սանտա Կլաուսների ճակատամարտը 11 հազար պինգվինների դեմ: Տեսահոլովակը հրապարակվել է ստուդիայի YouTube-ալիքում և երկու օրում հավաքել ավելի քան 300 հազար դիտում:
Տեսահոլովակում սառնաշաքարե գավազաններով զինված Սանտա Կլաուսները թռչուններին վրա գրոհում են ճակատից, բայց դրանք, վերջիններին գայթակղելով, ծուղակն են գցում և անսպասելիորեն հակահարձակման անցնում թևերից: Արդյունքում փետրավորները հաղթանակ են տանում բացահայտ թվային գերազանցության շնորհիվ: