Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Ջրականում (Ջեբրայիլ) նախկինում ներդրված գումարների թեման զարմանալիորեն քննարկման առարկա է դարձել։
Միանգամից ասեմ, ես ինքս հատկապես Մեխակակավանում, Առաջամուղում գումարներ ներդնելու, արդիական ենթակառուցվածքներ ստեղծելու առաջամարտիկներից եմ եղել։
Անկախ այն հանգամանքից, թե այս երեք տասնամյակում, բանակցություններում ինչ է քննարկվել, այնտեղ ապրել են մարդիկ, այնտեղ տեղակայված զորամասերի ծառայողների, զինվորականների ընտանիքներ։
Ո՞վ է որոշել, որ այնտեղ ծառայող սպաների երեխաները չպետք է նորմալ կրթություն ստանան, բարեկարգ դպրոց, նախակրթարան կամ ստեղծագործական կենտրոն հաճախեն, անհրաժեշտ բուժօգնություն ստանան կամ ժամանցի համար վայր ունենալ։
Այսինքն՝ եթե շրջանի թեման քննարկման առարկա եղել է, ապա զինվորականի երեխաները պետք է ապրեն անապատո՞ւմ, ճանապարհներ չլինե՞ն, ջուր, էլեկտրաէներգիա չլինի՞։
Արցախում ծառայությանս ողջ ժամանակաշրջանում այդ ուղղությունը եղել է իմ առաջնահերթությունից՝ հենց միայն նրա համար, որ 100-ից ավելի ընտանիք է ապրել, 150-160 երեխաներ են եղել։
Երեխաներ, ում կյանքը, զարգացումը ձևավորվել է այդ միջավայրում և բոլորիս պարտքն է եղել այնտեղ ապրող մարդկանց համար քիչ թե շատ արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել։
Երեխաներ, ում հայրերը տարիներով պաշտպանել են արցախյան ճակատի ամենածանր ուղղություններից մեկը։
Այդ ճակատում ծառայող, ապրող մեծ թվով անձանց եմ ճանաչում, մարդիկ մեր պաշտպանության համար կյանք են դնել, զրկանքներ կրել և նրանք արժանի են եղել շատ ավելիին։
Այդ շրջանում ֆինանսներ դնելը ունեցել է ռազմական, տնտեսական, հոգեբանական նշանակություն և ես չեմ կարծում, թե դա առհասարակ կարող է քննարկման առարկա դառնալ»։
Ջրականում (Ջեբրայիլ) նախկինում ներդրված գումարների թեման զարմանալիորեն քննարկման առարկա է դարձել։
Միանգամից ասեմ, ես…
Опубликовано Tigran Abrahamyan Вторник, 16 февраля 2021 г.