Ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր ու զվարճալի լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Կադրում Նազենին դերասանուհի Նարինե Պետրոսյանի դստեր` Ադելի հետ պառկած է անկողնում և երկուսով յոգայի վարժություն են կատարում։
«Իմ լույսի կտոր Ադելն է։ Մեր Նարինե Պետրոսյանի կրտսերն է, 6 տարեկանում ասում է` ոտքերդ գլխիդ կկպցնե՞ս։ Ես իմ սիրուն ձագոյին ո՞նց բացատրեմ, որ գրեթե 40-ում դա առնվազն բարդ է, բայց դե արեցի, ճարս ինչ… Էս մեր արքայադստերը ամբողջ նկարահանման խումբն էր ենթարկվում, ես ո՞նց չենթարկվեի…»,–գրել է դերասանուհին։
Նազենիի հետևորդներն անչափ հավանել են լուսանկարը։ Նրանք ընդգծել են, որ դերասանուհուն մայրիկի կերպարը շատ է սազում, ոմանք էլ «պահանջել են» երեխաներ ունենալ։
««Մեծի հետ մեծ,փոքրի հետ փոքր…չքնաղ Նազենի»,«Իսկ չե՞ք կարծում որ ձեզ նման տաղանդաշատ հայը իր գեները գոնե երկու երեխայի պետք է փոխանցի», «Ի՜նչ լավ մամա կլինեիք», «Իրոք որ` լույսի կտոր», «Սիրուններ»»,– գրել են նրանք։
Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցցանցերում, նա հաճախ է իր հետևորդների հետ զրուցում տարբեր թեմաներից և նրանց ուրախացնում վառ կերպարներով։