Բաղադրիչներ
կաթնաշոռ – 1 կգ
կաթ – 1լ
ձու – 2 հատ
կարագ – 100 գր
աղ – 1 թ. գդալ
սոդա – 1 թ. գդալ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռն ու կաթը խառնել, դնել կրակին ու եռացնել 15 րոպե: Լավ քամել և մզել:
Խառնել քամած կաթնաշոռը, աղը, սոդան ու կարագը:
Անընդհատ խառնելով 6-7 րոպե եփել թույլ կրակի վրա և ավելացնել 2 հարած ձու:
Անընդհատ խառնելով եփել ևս 5-6 րոպե:
Լցնել ձևամանների մեջ ու հովացնել:
1 ժամից հանելձևամանների միջից և մատուցել: