Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր ժամանակների ամենագեղեցիկ և սեքսուալ ֆրանսուհիներին:
Օդրի Տոտու
Օդրի Տոտուն (Audrey Tautou), ֆրանսիացի կինոդերասանուհի և մոդել է։ Առաջին անգամ հեռուստադիտողին երևացել է 18 տարեկանում։ Դրանից անմիջապես հետո նա ստացել է «Ցեզար» մրցանակը։ Տոտուն մեծ ճանաչում է ձեռք բերել «Ամելի» ֆիլմից հետո, որը նկարահանվել է 2001 թվականին։
Իզաբել Աջանի
Իզաբել Աջանին (Isabelle Adjani) ֆրանսիացի դերասանուհի և պրոդյուսեր է։ Հանդիսատեսին հայտնի է «Մարգո թագուհին», «Ապրողը» և «Կամիլ Կլոդել» ֆիլմերից։ Նա «Սեզար» կինոմրցանակի հնգակի:
Սոֆի Մարսո
Սոֆի Մարսո (Sophie Danièle Sylvie Marceau), ֆրանսիացի դերասանուհի։
Դերասանուհին խաղացել է 35-ից ավելի ֆիլմերում, նաև 3 ֆիլմի ռեժիսոր է։ Առավել հայտնի ֆիլմերն են՝ «Ֆորտ Սագան», «Ուրախ Զատիկ», «Քաջ սիրտը» և այլն:
Բրիժիտ Բարդո
Բրիժիտ Բարդո (Brigitte Anne-Marie Bardot), ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1952 թվականին։ Բարդոն միջազգային ճանաչում է ստացել «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։
Կատրին Դենյով
Կատրին Դենյովը (Catherine Deneuve) ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի, Ֆրանսիայի ամենագեղեցիկ կանանցից մեկն է։
Լետիցիա Կաստա
Լետիցիա Կաստան (Laetitia Marie Laure Casta) ֆրանսիացի դերասանուհի և ֆոտոմոդել է։ Սկզբնական շրջանում նկարահանվել է «Madison Models» գործակալության համար, այնուհետև «Elle» ամսագրի համար։
Եվա Գրին
Եվա Գրինը (Eva Gaëlle Green) դերասանական կարիերան սկսել է թատրոնում, այնուհետև տեղի է ունեցել նրա նորամուտը կինոյում՝ 2003 թվականին, «Երազողները» ֆիլմում։
Մարիոն Կոտիար
Մարիոն Կոտիար (Marion Cotillard), ֆրանսիացի դերասանուհի։ 2007 թ. արժանացել է «Օսկարի»` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում` «La Vie en Rose» ֆիլմի համար, որում մարմնավորել է Էդիտ Պիաֆին։
Ժուլիետ Բինոշ
Ժուլիետ Բինոշը (Juliette Binoche) հանդիսատեսին հայտնի է «Անգլիական հաճախորդ», «Շոկոլադ» և «Երեք գույն. Կապույտ» ֆիլմերից։
Վանեսա Պարադի
Վանեսա Պարադի (Vanessa Chantal Paradis), ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել։ Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1989 թվականին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը