BBC News-ի փոխանցմամբ՝ գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ վաղեմի Microbrachius dicki զրահ ունեցող ձուկը գիտությանը հայտնի առաջին կենդանատեսակն է, որը դադարել է բազմանալ ձկնկիթ դնելով և սկսել է զուգավորման պրակտիկան: Այս մասին հոդվածը հրապարակվել է Nature պարբերականում:
Microbrachius dicki-ն ոսկրավոր ձկներ են, որոնց երկարությունը կազմում է մոտ 8 սանտիմետր, նրանք բնակվել են մոտ 385 միլիոն տարի առաջ, ժամանակակից Շոտլանդիայի տարածքում: Չնայած դրան՝ զուգավորման (նոր) միջոցը չի պահպանվել երկար ժամանակ, ձկները վերադարձ են կատարել ձկնկիթ դնելուն:
Միայն միլիոնավոր տարիներ անց, երբ ի հայտ են եկել շնաձկների ու կատվաձկների նախնիները, զուգավորումը վերստին վերադարձել է մոլորակ: