
Գիտնականները ջրիմուռների միջոցով կորոնավիրուսի ընթացքը թեթեւացնելու միջոց են գտել, գրում է Jerusalem Post-ը:
Գիտնականների խոսքով՝ սպիրուլինի էքստրակտն արդյունավետ է ցիտոկինային փոթորկի ճնշման ժամանակ, որն առաջանում է օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելուն իմունային համակարգի արձագանքի դեպքում եւ կարող է մահվան հանգեցնել:
Գիտնականների խոսքով՝ ցիտոկինային փոթորկի վերահսկումն ու թեթեւացումը կարող են նպաստել կորոնավիրուսից մահացության նվազեցմանը: Այսպես, համաձայն հետազոտությունների արդյունքների՝ բնական ջրիմուռները կարող են նվազեցնել բորբոքումը:
Գիտնականների խոսքով՝ եթե սպիրուլինի օգուտը հետագայում ապացուցվի, ապա այն կարելի է կիրառել կորոնավիրուսի այլ տեսակների եւ գրիպի բուժման ժամանակ: