Ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը Սիդնեյի օպերային թատրոնում իր դեմքին ապտակ է ստացել: Այս մասին Independent-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա ամուսինը՝ երգիչ Քիթ Ուրբանը:
Նա պատմել է, որ ներկայացումից հետո զույգի բուռն ծափահարությունների ընթացքում մի տղամարդ հարվածել է Քիդմանի դեմքին: Պատճառը նրա վրդովմունքն է եղել ծափահարությունների առնչությամբ, քանի որ, տղամարդու կարծիքով, Ավստրալիայում նդունված չէ այդպես ծափահարել:
Քիդմանին ապտակող տղամարդու և դերասանուհու ամուսնու միջև բախում է սկսվել, որի պատճառով թատրոն են ժամանել ոստիկանության աշխատակիցները:
Ավելի ուշ Ուրբանը բացատրել է, որ ինքը երբեք չի այցելել օպերա և տեղյակ չի եղել, որ այնտեղ ծափահարելն ընդունված չէ: