1. Քո առաջնահերթություններն ամբողջովին փոխվել են
Հնարավոր է՝ դու նախկինում ուզում էիր քո կողքին ունենալ գեղեցիկ ու բարեկազմ տղամարդ, ում ատլետիկ մարմնով կհպարտանայիր ընկերուհիներիդ մոտ ու կբավարարեիր ինքնասիրությունդ, կպարծենայիր, որ կարողացել ես այդպիսի տղամարդ ձեռք գցել: Բայց այժմ դա քո առաջնահերթությունների ցուցակի ստորին հորիզոնականներում է: Այժմ դու հասկանում ես, որ արտաքինը դեռ ոչինչ չի որոշում: Նույնիսկ, եթե դու հանդիպել ես մի տղայի, ով շատ լավ տեսք ունի ու գեղեցիկ արտաքին, դու գիտես, որ դա ոչինչ չի երաշխավորում: Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք նա լավ մարդ է: Այժմ դու բարի սիրտն ու ազնվությունն ես գնահատում:
2. Այժմ դու տեսնում ես կրքի ու սիրո միջև տարբերությունը
Հարաբերությունների սկզբում միշտ ավելի շատ կիրք կա: Դա նշանակում է, որ ձեր միջև սեքսուալ քիմիա կա, ինչը շատ լավ է: Եվ նախկինում գուցե դա այն ամենն էր, ինչ քեզ պետք էր: Բայց այժմ դու հասկանում ես, որ անհրաժեշտ է նաև առավել խորը կապ: Երկարատև հարաբերությունները չեն կարող միայն սեքսի հաշվին գոյատևել: Դա սեր չէ, և դու դա գիտես:
3. Ձեր համատեղ ապագան ավելի կարևոր է դարձել, քան անձնական պահանջմունքները
Հիմա դու հասկանում ես, որ որպեսզի ձեր հարաբերությունները լավ դասավորվեն, ձեզ համար միմյանց պահանջմունքներն ու ցանկությունները միատեսակորեն կարևոր պետք է լինեն: Դու հասկանում ես, որ փոխզիջում է պետք: Հենց դա է օգնում առաջ շարժվել:
4. Դու սկսել ես մտածել ապագայի մասին առավել երկարաժամկետ հեռանկարում
Քեզ դուր է գալիս այն, ինչ դուք հիմա ունեք, բայց դա պահպանելու համար պետք է մի քայլ առաջ մտածել: Եվ դու մտածում ես այն մասին, թե ինչ է ձեզնից յուրաքանչյուրին պետք հարաբերություններում, ինչպես կարելի է դրանք լավացնել ու աջակցել դրանց կայացմանը: Դու պատրաստ ես լսել զուգընկերոջդ ու նրան ընդառաջ գնալ:
5. Դու գիտես, որ ոչ միշտ է ամեն ինչ կատարյալ լինելու
Դու գիտես, որ միամտություն է սպասել, որ ամեն ինչ հալած յուղի պես է ընթանալու: Բայց ի տարբերություն նախկին պատանեկան հարաբերությունների՝ դու գիտես, որ այդ հարաբերությունների համար պետք է պայքարել: Դուք շատ բանի միջով եք անցել հենց այնպես հանձնվելու համար: Եվ այժմ դու գիտես, որ հենց դա էլ հասուն սերն է:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը