Disney-ը գերազանցել է կինոստուդիաների տարեկան եկամտի ռեկորդը
Advertisement 1000 x 90

Disney-ը գերազանցել է կինոստուդիաների տարեկան եկամտի ռեկորդը

Disney-ը դարձել է առաջին ստուդիան, որը տարվա ընթացքում համաշխարհային վարձույթում վաստակել է ռեկորդային յոթ միլիարդ դոլար, տեղեկացնում է Variety-ին:

Ընկերությանը ֆինանսական հաջողություն են բերել «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆանտաստիկ մարտաֆիլմն ու «Որոնելով Դորիին», «Ջունգլիների գիրքը» և «Գազանաքաղաք» մուլտֆիլմերը, որոնցից յուրաքանչյուրը վարձույթում վաստակել է շուրջ 1 մլրդ դոլար: Ստուդիայի համար շահութաբեր է եղել նաև «Վտարակ-մեկ. Աստղային պատերազմներ: Պատմություններ» (վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում 300 մլն դոլար), «Դոկտոր Սթրենջ» (652 մլն դոլար) ժապավենները և «Մոանա» անիմացիոն ֆիլմը (280 մլն դոլար):

2016 թվականին Disney-ի ձախողված նախագծերի թվում են՝ «Ալիսան Հայելիների աշխարհում» կինոնկարը, որով ընկերությունը վաստակել է 299 մլն դոլար, և Սթիվեն Սփիլբերգի «Մեծ և բարի հսկան» հեքիաթը, որի դրամամուտքը վարձույթում կազմել է 117,9 մլն դոլար: