Դեկտեմբերի 19-ին կյանքի 71-րդ տարում վախճանվել է թատրոնի ու կինոյի խորհրդային և ռուս դերասան Ալեքսանդր Յակովլևը: Այդ մասին ասված է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության պաշտոնական կայքում:
Արտիստի ստեղծագործական կենսագրությունը ներառում է հարյուրից ավելի դերեր, որոնց թվում են Նիկիտա Միխալկովի «Օտարների մեջ՝ յուրային, յուրայինների մեջ՝ օտար» ֆիլմում շտաբս-կապիտանի, գնացքի վրա հարձակման կազմակերպողի դերը, որը նրան բերեց ժողովրդականություն և հանդիսատեսների սերը:
Նաև Յակովլևը նկարահանվել է «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Լեգենդ թիվ 17», «Փակ դպրոց», «Մետրո» և բազմաթիվ այլ կինոնկարներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: