Ալեք Բոլդուինի կինը բացահայտել է իրենց վեցերորդ երեխայի լույս աշխարհ գալու գաղտնիքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալեք Բոլդուինի կինը բացահայտել է իրենց վեցերորդ երեխայի լույս աշխարհ գալու գաղտնիքը

Դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարիա Բոլդուինը, պատմել է իր ու դերասանի վեցերորդ երեխայի մասին։ Ոչ ոքի առանձնակի չի զարմացրել, որ աստղային ընտանիքը կրկին համալրվել է։ Տարակուսանք է առաջացրել մեկ այլ փաստ. 62-ամյա դերասանի եւ նրա 37-ամյա կնոջ կրտսեր երեխան լույս աշխարհ է եկել նախորդ երեխայի ծնվելուց վեց ամիս անց։

Հիլարիան նախ հրապարակել է նորածին փոքրիկի լուսանկարը եւ հայտարարել, որ փոքրիկն աղջիկ է, եւ նրա անունը Լյուսիա է։ Դերասանի կինը հաստատել է, որ աղջիկը լույս աշխարհ է եկել եղբոր՝ Էդուարդոյի ծնվելուց կես տարի անց։ Այդ պատճառով ընտանիքում նրանց երկվորյակներ են համարում։

Հիլարիան փոխնակ մոր ծառայություններին է դիմել, երբ 2019թ․-ին մեկը մյուս հետեւից երկու վիժում է ունեցել։ Ընդ որում, երկրորդը տեղի է ունեցել բավական ուշ ժամկետում՝ չորրորդ ամսում։ Ամուսինները գիտեին, որ դուստր են ունենալու։ Այդ պատճառով ընտանիքը ծանր է ապրել երեխայի կորուստը։

Ամուսինները դիմել են փոխնակ մոր օգնությանը, սակայն հույսը չէին կորցնում, եւ Հիլարիան կրկին հղիացել է բնական ճանապարհով։ Փոքրիկ Էդուարդոյին կրելը նրա համար բարդ է եղել, նա գրեթե ամբողջ ընթացքում պառկած է եղել։ Արդյունքում աստղերի հինգերերը երեխան ծնվել է առողջ ու ժամանակին։ Կես տարի անց փոխնակ մայրրը լույս աշխարհ է բերել վեցերորդ երեխային։

Հիլարիան Instagram-ում հաճույքով հրապարակում է նորածին Լյուսիի նկարները, սակայն փակում է մեկնաբանելու հնարավորությունը։

Ալեքն ու Հիլարիան ամուսնացել է 2012թ․-ին։ Նրանք արդեն իսկ մեծացնում էին 7-ամյա դստերը՝ Կարմենին եւ չորս որդիներին՝ 5-ամյա Ռաֆայելին, 4-ամյա Լեոնարդոյին, 2-ամյա Ռոմեոյին եւ կես տարեկան Էդուարդոյին։ Բոլդուինը նաեւ դուստր ունի՝ Այլենդը, որին լույս աշխարհ է բերել դերասանուհի Քիմ Բեյսինգերը։ 27-ամյա Այլենդը մոդելի հաջողակ կարիերա է կառուցում։ Ալեքը Բեյսինգերից բաժանվել է 2002թ․-ին, նրանք ամուսնացած են եղել 1993թ․-ից։

news.am