Ճապոնացիները, ըստ վիճակագրության, ամենաերկարակյաց ազգն են աշխարհում: Նրանց կյանքի միջին տևողությունը 87 տարին է: Բացի այդ, ճապոնուհիները համարվում են աշխարհի ամենաբարեկազմ կազմվածքով կանայք:
Ինչո՞ւ են ճապոնացի կանայք այդքան բարեկազմ:
Գոյություն ունի 10 պատճառ:
- Առաջին և ամենակարևոր պատճառն ուտելիքն է: Ուտեստներ պատրաստելիս՝ ճապոնուհիներն օգտագործում են ձուկ, ծովային բանջարեղենի տեսակներ, սոյա, բրինձ, մրգեր և կանաչ թեյ: Իրենց սննդակարգից բացակայում են բարձր կալորիականությամբ և վնասակար ուտելիքները:
- Սովորաբար ճապոնացիների սննդակարգի հիմնական մասն են կազմում տապակած ձուկը, մեկ ափսե բրինձը, խաշած բանջարեղենը, մեծ քանակությամբ կանաչ թեյը: Աղանդերին նրանք միրգ են ուտում: Ձկան ամենօրյա օգտագործումը սնուցում է օրգանիզմը Օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օգտակար են առողջությանը և մաշկի երիտասարդության պահպանմանը: Ծովամթերքների հետ մեկտեղ՝ ճապոնացիները նաև մեծ քանակությամբ տարբեր տեսակի կաղամբներ են ուտում:
- Ճապոնացիները սննդի մեջ օգտագործում են թարմ մթերքներ: Որոշ մթերքների պահպանման ժամկետը ոչ թե օրերով է որոշվում, այլ՝ ժամերով:
- Ճապոնական մշակույթում սնունդն ընդունում են քիչ չափաբաժիններով: Ուտելու ընթացքում չպետք է շտապել, պետք է վայելել ամեն վայրկյանը:
- Ճապոնիայում գրեթե բոլոր ուտելիքները, շնորհիվ պատրաստման եղանակի, համարվում են դյուրամարս: Ճապոնացիներն ուտելիքը պատրաստում են գրիլի վրա, շոգեխաշում են կամ տապակում հատուկ թավայում:
- Բրինձը ճապոնացիների հացն է, որը մատուցվում է ուտելու ժամանակ: Սննդի մեջ բրինձն օգտագործվում է հատուկ ձևով պատրաստած վիճակում: Սա ճապոնացիների առավելությունն է, որն օգնում է ավելորդ քաշ չկուտակել:
- Ճապոնացիների համար նախաճաշը սրբություն է, նրանք նախաճաշը երբեք բաց չեն թողնում: Նախաճաշն ամենամեծն է այս երկրում: Նախաճաշին նրանք ուտում են ձվածեղ, մի կտոր ձուկ, խաշած բրինձ, կանաչ սոխով տոֆու, կանաչ թեյ և այլ ուտելիքներ:
- Ճապոնիայում քաղցրավենիք գրեթե երբեք չի մատուցվում: Շատ հազվադեպ է լինում, որ նրանք քաղցր ուտեն:
- Ի տարբերություն եվրոպացիների՝ ճապոնացիները ձգտում են բազմազան ուտելիքներ պատրաստել: Սակայն վերջերս՝ արագ սննդի ի հայտ գալու պատճառով, ճապոնացի երիտասարդները նույնպես սկսել են ճարպակալությամբ տառապել:
- Բոլոր ճապոնացիները ձգտում են առողջ ապրելակերպ վարել: Պարտադիր է ամենօրյա մարմնամարզությունը: Վերջերս Ճապոնիայում շատերը հրաժարվել են մեքենայից և անցել են հեծանիվին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը