Հաղորդավար Վահե Խանամիրյանը Instagram-յան էջում սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել ու գրել.
«Մ Ի Ք Ա Յ Ե Լ. Նոր մարդ մեր կյանքում, նոր նպատակներ, նոր ապրումներ, որպես հայր՝ զգում եմ անսահման պատասխանատվություն, իմ ընտանիքը իմ ուժն է, իմ վաղվա օրը… շնորհակալ եմ»:
Նախօերին Վահեի կինը՝ Լիլիթ Մուրադյանը ևս լուսանկար էր հրապարակել դստեր ու որդու հետ.
«Արդեն չորսս ենք, շատ տարբեր զգացողություններ ունեմ, հուզվում եմ հաճախ, ուրախանում էլի հաճախ, մեկ-մեկ տարբեր վախեր եմ ունենում, երևի նորմալ է չէ՞, քնում եմ քիչ, հոգնում՝ շատ, այսքան փոքր, բայց մարդուկ, Անդրեան շա՜տ ոգեւորված է, ամեն րոպե կողքին է եղբոր։ Մենք՝ մամաներս, շատ բան չենք ուզում կյանքից, թող առողջ լինեն մեր բոլորի երեխաները ու խաղաղ»: