Մահացել է խորհրդային կինոդերասան Նիկոլայ Սմորչկովը, որը հայտնի է «Կռունկները թռչում են» ֆիլմից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքը։
«Նիկոլայ Գավրիլովիչը տաղանդավոր արտիստ էր, շատ համեստ, ազնիվ մարդ, սիրելի ընկեր ու գործընկեր»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ մահվանից կարճ ժամանակ առաջ դերասանը հիվանդացել է կորոնավիրուսով։ Նա մահացել է 91 տարեկանում մարտի 6-ին։
Նիկոլայ Սմորչկովը ծնվել է 1930թ․-ի օգոստոսի 9-ին Իվանկովո գյուղում։ 1953թ․-ին կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ Ավելին ուշ նա աշխատանքի է անցել «Մոսֆիլմ» ստոիդիայում, ուր աշխատել է գրեթե 40 տարի։ Սմորչկովին հայտնիություն են բերել էպիզոդիկ դերերն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կռունկները թռչում են», «Պատերազմ եւ խաղաղություն», «Կրեմլի կուրսանտները», «Հինգ օր, հինգ գիշեր» եւ այլն։ Արտիստը նկարահանվել է ավելի քան 180 ժապավենում։