Վերջին 4 տարիներին Հայաստանը ներկայացնող ոչ մի ռեժիսորի ֆիլմ չի ցուցադրվել համաշխարհային թոփ 15 կինոփառատոների մրցութային ծրագրերում
Advertisement 1000 x 90

Վերջին 4 տարիներին Հայաստանը ներկայացնող ոչ մի ռեժիսորի ֆիլմ չի ցուցադրվել համաշխարհային թոփ 15 կինոփառատոների մրցութային ծրագրերում

Վերջին 4 տարիներին Հայաստանը ներկայացնող ոչ մի ռեժիսորի ֆիլմ չի ցուցադրվել համաշխարհային թոփ 15 կինոփառատոների մրցութային ծրագրերում, ադրբեջանի մշտական ներկայության և Վրաստանի շահած մրցանակների տարափի ֆոնին։

Ֆիլմարտադրողների Ֆեդերացիան ավարտել է կինոյի պետական կառավարման 2020թ-ի վերլուծությունը։ Կատաստրոֆան էն բառը չի։ Կինոոլորտը քայքայելու, ազգային կինոյի դաշտը ամայացնելու գործը հաջողությամբ արված է։ Մեզ չեն բավարարել 2018-19թթ-ի վերլուծությունների հրապարակման արդյունքները և մենք այս վերլուծությունը չենք հրապարակի։ ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կինոյի պատասխանատուները, ում ըստ էության ուղղված է վերլուծությունը, հովանավորում են կինոյի այսօրինակ կառավարումը և կիսում են տապալման պատասխանատվությունը հայ կինոյի դիակապտերի՝ կինոկենտրոնի ղեկավարության հետ։ Սա փակ շղթա է։ Հեռու չէ այն օրը, երբ մենք կտրամադրենք վերլուծությունը ՀՀ նոր իշխանություններին։

Նշեմ միայն երեք շոկային փաստ։

Կինոկենտրոնի հանձնաժողովների որոշմամբ․

1.) Միայն 3 միջազգային կինոնախագծերի ֆինանսավորումը արտադրության կեսից մերժելու պատճառով Հայաստանը զրկվել է 1 միլիոն դոլար արտասահմանյան ներդրումներից։

2.) ՀՀ պետական բյուջեից ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամի ներդրմամբ, 30-ից ավելի կինոնախագծեր սառեցված են արտադրության վաղ փուլերում, ինչը անհնարին է դարձնում նրանց իրականացումը՝ առանց նոր, խոշորածավալ ներդրումների, ինչն իր հերթին անհնար է կինոինդուստրիայի առկա ճգնաժամի պայմաններում։

3.) ՀՀ հարկատուների գումարներով ֆինանսավորված կինոնախագծերի կեսից ավելիի հեղինակները չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ինչն անթույլատրելի է և էապես սահմանափակում է Հայաստանում բնակվող և ՀՀ-ն ներկայացնող կինոգործիչների հայրենիքում ֆիլմեր անելու առանց այդ էլ սուղ հնարավորությունները։

Դեռ 2018թ-ին եմ ասել, որ երկիրը քանդելու ուղղություններից մեկը ազգային ինքնության կարևոր տարրերից մեկի՝ կինոն քայաքայելու ճակատն էր։ Կինոյի պետական կառավարման ոլորտում տգետ, մասնագիտական որևէ հաջողություն չգրանցած «գործիչների» ներդրումը այլ արդյունք քան տապալումը չէր կարող տալ։ Հաշվարկը անթերի աշխատել է։

«The Backstage»

Release: 2021

Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից:

Վերջին 4 տարիներին Հայաստանը ներկայացնող ոչ մի ռեժիսորի ֆիլմ չի ցուցադրվել համաշխարհային թոփ 15 կինոփառատոների…

Опубликовано Hovhannes Galstyan Среда, 10 марта 2021 г.



Նման նյութեր