Երբ առանց հասկանալու՝ ստորացնում ես տղամարդուն
Advertisement 1000 x 90

Երբ առանց հասկանալու՝ ստորացնում ես տղամարդուն

1. Դու ամեն ինչ քեզ վրա ես վերցնում

Մի վանիր նրան ու քեզ վրա մի վերցրու խոսակցությունը կամ վեճը, հատկապես, եթե դու համարում ես, որ նա չի կարող ինքն իրեն պաշտպանել: Նա հենց այդպես էլ դա կընկալի:

2. Դու պարծենում ես քո փորձով

Միգուցե խոսքը գնում է սեքսուալ փորձի մասին, մանավանդ, որ դու գիտես, որ նա չի կարող նույն կերպ պատասխանել: Սեքսը տղամարդու կյանքի կարևոր հատվածն է: Եվ եթե նա գիտի, որ այնքան փորձառու չէ, որքան դու, նա չի ուզում, որ այդ մասին ևս մեկ անգամ շեշտվի: Դա կարծես թե խոսում է այն մասին, թե ինքն իսկական տղամարդ չէ: Համենայն դեպս, նրա կողմից դա հենց այդպես էլ ընկալվում ես:

3. Դու չես օգտվում նրա աշխատավարձից։

Տղամարդն իրեն հարաբերություններում հայթայթող, ճարող, ամեն ինչ ստեղծող է ուզում զգալ: Եթե դու դա չես ընդունում, եթե դու հույսդ դնում ես միայն քո գումարի վրա, դա նրան կխոցի:

4. Դու նրան վախկոտ ես անվանում կամ ասում ես՝ «տղամարդ եղիր»։

Միայն այն պատճառով, որ նա չի կարողանում գլուխ հանել ինչ-որ իրավիճակից, չի նշանակում, որ կարելի է նրան խարազանել: Նրա հետ խոսիր այն մասին, թե ինչ կարելի է անել, որ լավ լինի, կարեկցիր նրան ու աշխատիր հասկանալ: Նա ընդամենը մարդ է, ով երբեմն հասկացվելու կարիք ունի:

5. Դու նրան համեմատում ես այլ տղամարդկանց հետ։

Ոչ ոք չի սիրում համեմատություններ, հատկապես, երբ դու զիջում ես ուրիշներին, հատկապես, եթե դու զիջում ես քո ընկերուհու նախկիններին:

6. Դու խոսում ես նրա թերությունների մասին։

Եթե դու չես կարողանում պարզապես ընդունել նրա որոշ թերություններ, նրա հետ այդ մասին անձամբ խոսիր, բայց ոչ երբեք՝ այլ մարդկանց ներկայությամբ: Դա կզայրացնի նրան ու էմոցիոնալ առումով քեզնից կհեռացնի։

7. «Ես գիտեի, որ քեզ մոտ չի ստացվի»։

Այս արտահայտությունը սիրելի կնոջից լսելը շատ ցավալի է ու գոտկատեղից ներքև հարված է: Վատագույնն այն է, որ նա գիտի, որ իսկապես ձախողվել է, բայց միևնույն է՝ հույս ուներ ստանալ քո աջակցությունը:

8. Նրա հետ սիրով զբաղվելիս դու առաստաղին ես նայում։

Եթե քեզ դուր չի գալիս նրա հետ սեքսով զբաղվելը, դու պետք է դա քննարկես: Միգուցե նա ինչ-որ բան այնպես չի անում, և քո խնդիրն է նրան այդ մասին տեղեկացնելը: Պետք չէ նրա համար պարզապես տիկնիկ լինել, դա նրան պետք չէ, և նա դա կընդունի՝ որպես անձնական վիրավորանք:

9. Դու քննադատում կամ նվազեցնում ես նրա ձեռքբերումների նշանակությունը

Միգուցե նա հպարտությամբ քեզ հետ կիսվում է իր ձեռքբերումներով, իսկ դու դրանք ստորադասում ես, ասում, որ կարելի էր և ավելի լավ անել ամեն բան: Դա նրան կհեռացնի քեզնից:

10. Դու ֆլիրտ ես անում ուրիշների հետ։

Տղամարդը պետք է իմանա, որ ուրիշները նրան նախանձում են, որ ինքն այդպիսի ընկերուհի ունի, այլ ոչ, երբ իր ընկերուհին նրան այնքան չի հարգում, որ սիրախաղի մեջ է մտնում այլ տղամարդկանց հետ, ասես ընկեր չունի էլ:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը