Շփման արվեստը բոլորին չէ, որ հասու է, և դրա համար էլ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ որոշ մարդիկ չեն կարողանում ընկերություն անել։ Եվ բանն այստեղ միայն բարդ բնավորության կամ սխալ դաստիարակության մեջ չէ։
Կենդանակերպի որոշ նշանների պատկանող ներկայացուցիչներ վառ արտահայտված անհատականություններ են և բոլորովին չեն ձգտում ընկերական հարաբերություններ հաստատել։
Ովքե՞ր են նրանք և ինչպե՞ս են կարողանում ապրել այս բարդ աշխարհում՝ առանց աջակցության։
Խոյ
Բարդ բնավորության տեր Խոյերն ամեն օր փոխգործակցում են բազմաթիվ մարդկանց հետ, բայց ընկերական հարաբերություններ ծայրահեղորեն քիչ են հաստատում։ Այդպիսի բռնկուն բնավորություն ունեցող մարդու համար, ով տաքացած ժամանակ կարող է վիրավորել անգամ իր հարազատ մարդուն, շատ դժվար է իր կողքին ընկերներ պահել։
Բացի դրանից, Խոյը մաքսիմալիստ է, ով ամեն ինչում պետք է առաջինը լինի, և ում ամեն բան ամենաշատն է պետք։ Դրա համար էլ, երբ բախվում են Խոյի և նրա ընկերոջ շահերը, տվյալ նշանի եսակենտրոն ներկայացուցիչը մի կողմ կհրի նույնիսկ ընկերներին՝ միայն առաջինը լինելու համար։ Իսկ եթե ընկերները պետք է շահույթ կիսեն, Խոյն իրեն կվերցնի ամենայուղալի պատառը։ Նման վարքագիծը բացարձակապես չի շփոթեցնում Խոյին, քանի որ նա վստահ է, որ այս կյանքում երջանիկ է դառնում նա, ով ավելի խորամանկ ու համառ է։ Եվ ընկերությունը չպետք է խոչընդոտ դառնա լավագույն կյանքի ճանապարհին։
Առյուծ
Առյուծի նշանի ներկայացուցիչները շատ լավ որակներ ունեն, որոնց համար նրանց հարգում ու գնահատում են շրջապատի մարդիկ։ Բայց բոլոր այդ լավ գծերը փշրվում են այդ մարդու փառասիրությանը հանդիպելիս։ Առյուծները տառապում են մեծամտության մոլուցքից։ Թագակիր այս անձինք վստահ են, որ շրջապատողներն իրենց ձեռքերի վրա պետք է տանեն, հիանան իրենց տաղանդներով ու ամեն կերպ փառաբանեն։
Դրա համար էլ Առյուծն ընկերություն չի անի մի մարդու հետ, ով համարում է, որ ինքը հավասար է նրան։ Տվյալ նշանի ներկայացուցիչն իրեն շրջապատում է շողոքորթներով, բայց այդ հարաբերություններն ընկերություն դժվար է անվանել։ Ընկերությունը միակողմանի է ստացվում, որում մի կողմը ձգտում է դեպի Առյուծը, իսկ մյուսը՝ սոսկ թույլ է տալիս, որ նա իր հետ ընկերություն անի։ Այդպիսի «ընկերությունն» Առյուծները բացարձակապես նորմալ են համարում, քանի որ իրենց պատկերացումներով՝ շրջապատի մարդիկ պետք է ուրախ լինեն Առյուծի ընկերակցության համար ու վճարեն դրա համար։
Կարիճ
Տվյալ նշանի ներկայացուցիչներն առանձնանում են բարդ բնավորությամբ։ Կարիճներն անհանդուրժող են ուրիշի թուլությունների հանդեպ ու կարող են ծիծաղել մի մարդու վրա, ով նրանց զիջում է որոշակի որակներով։ Կոպիտ ու բառերի մեջ խտրականություն չդնող այս մարդիկ վանում են մարդկանց՝ նրանցից խլելով մտերմանալու որևէ ցանկություն։ Միևնույն ժամանակ՝ շփվելով Կարիճների հետ, շատերը զարմանում են, թե որքան հարուստ կապեր նա ունի ու ինչ լայն շրջապատ։ Տպավորություն է ստեղծվում, որ ամենավիճելի բնավորությամբ հանդերձ՝ Կարիճն իսկապես կարողանում է ընկերություն անել։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Կարիճն օժտված է իրական կախարդանքով ու առանց ջանքեր գործադրելու՝ կարողանում է դեպի իրեն ձգել մարդկանց, ում կարող է օգտագործել սեփական շահերի համար։ Եթե այդ մարդն իսկապես ինչ-որ բան կարողանում է, կարող է պարծենալ բանկում պատկառելի հաշվեհամարով կամ լուրջ կապերով, նա կարող է ընկերական հարաբերությունների մեջ լինել Կարիճի հետ։ Իսկ ահա այն մարդիկ, ովքեր անշահախնդիր են ընկերություն անում, այդ մարդուն հետաքրքիր չեն։
Կույս
Ուղնուծուծով պերֆեկցիոնիստ Կույսերը շատ դժվար են հարմարվում մարդկանց հետ, և դա՝ այն պատճառով, որ նրանք իրենց հատուկ արժեհամակարգն ունեն։ Կույսերն անկեղծորեն իրենց ամենախելացին են համարում, իսկ շրջապատողներին վերաբերվում են սնապարծորեն, որպես ոչ այնքան խելացիների։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ նրանք իրենց թույլ են տալիս կյանք սովորեցնել ու բարոյախրատական ճառեր կարդալ շրջապատի մարդկանց համար։ Բնականաբար, հազիվ թե նման վերաբերմունքն ինչ-որ մեկին դուր գա։ Բացի դրանից, Կույսերը հայտնի քննադատողներ են, ու կապ չունի, մարդը մտերի՞մ է, թե՞ հազիվ ծանոթ։ Ամենաչնչին բացթողնման համար անգամ այս նշանի ներկայացուցիչը կքննադատի նրան։
Շրջապատող անձանց հանդեպ եսասիրական վերաբերմունքը, ծուլությունը, ավելորդ կտրուկությունը բնավորության մեջ, կամ տան անկարգուկանոն, թափթփված վիճակը կարող են Կույսին ստիպել իր ատելության թունավոր նետերն ուղղել ցանկացած մարդու ուղղությամբ, ով վարվում է ոչ այն կերպ, ինչպես որ իրենք համարում են, որ պետք է վարվեն։ Բոլորը պետք է գործեն՝ համաձայն Կույսերի ներքին օրենսգրքի։ Բնականաբար, նման մարդու հետ երկար ընկերություն անել չի կարող ոչ մի նորմալ մարդ։
Այծեղջյուր
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վառ արտահայտված ինդիվիդուալիստներ են, ում համար ավելի հեշտ է միայնակ լինել, քան ընկերական շրջապատում։ Այդ անձնավորություններն իրենց ամենախելացին են համարում ու անկեղծորեն վստահ են, որ իրենց շրջապատող մարդիկ մեծ մասամբ հարմարվողներ են, ովքեր ամեն կերպ ձգտում են գոյատևել իրենց խելքի ու նախաձեռնողականության շնորհիվ։ Իսկ հաշվի առնելով այն, որ իրենց ողջ գիտակցական կյանքում այս նշանի ներկայացուցիչները ձգտում են հարստության, գործել նրանք նախընտրում են միայնակ՝ հույսը դնելով բացառապես իրենց ուժերի վրա։ Բացի դրանից, Այծեղջյուրների մեկուսի կյանքը բացարձակապես չի նպաստում նրան, որ ընկերներ ունենան։ Այս մարդիկ իրենց հիանալի են զգում՝ միայնակ իրենց մտքերի ու փառահեղ պլանների հետ, իսկ ընկերները, ըստ Այծեղջյուրների համոզմունքների, սոսկ շեղում են իրենց կարևոր գործերից։ Միգուցե նրանց պարզապես հանգի՞ստ թողնեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը