Ինչպե՞ս պահպանել սերը՝ ըստ քո Կենդանակերպի նշանի
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս պահպանել սերը՝ ըստ քո Կենդանակերպի նշանի

Խոյ

Եթե տղամարդը բաժանվելու որոշում է կայացրել, նշանակում է՝ նրա կյանքը վերածվել է ձանձրալի օրերի շարանի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներից շատերը վեճի պոռթկման պահին նման փորձ են ձեռնարկում, դրա համար էլ պետք է թողնել, որ նա սառչի։ Իսկ այն բանից հետո, երբ կրքերը հանդարտվեն, ավելի հեշտ կլինի հասկանալ այդքան հապշտապ այդ որոշման պատճառը։ որպեսզի թույլ չտաս նման իրավիճակ, անհրաժեշտ է՝

. բոլոր սկսած գործերում աջակցել սիրելի տղամարդուն

. չսադրել նրան վատ արարքներ կատարել

. չպահանջել հաշվետվություն այն տեղեկությունների վերաբերյալ, որը չի վերաբերում զուգընկերներին

. չմտածված որոշումներ չկայացնել

. չիջնել մինչև բարոյախրատական ճառերի մակարդակի

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան համբերատար են, որ կարող են երկար ժամանակ ընտանեկան խնդիրներն իրենց մեջ պահել ու լուռ տանջվել։ Բայց եթե համբերության բաժակը լցվում է, ապա նրանք հեռանում են։ Հարաբերությունների մեջ լարվածությունը թուլացնելու համար պետք է ձեռնարկել հետևյալ քայլերը՝

. մի վերահսկեք նրա ծախսերն ու հաշիվները

. հարգանքով վերաբերվեք նրա անձնական իրերին

. մի սահմանափակեք բարեկամների հետ հանդիպելու նրա ժամանակը

. ձեր ցանկությունները ձեր զուգընկերոջ ցանկություններից վեր մի դասեք

. մի կոտրեք գործողությունների՝ ճշմարիտ լինելու հանդեպ նրա մոտեցումը։

Երկվորյակ

Ոչ մի իրեն հարգող տղամարդ չի հանդուրժի կնոջ կողմից իր վրա ճնշումը։ Երկրորդ կեսի դժգոհությունն ի վիճակի է Երկվորյակ տղամարդու մոտ սառնություն, ապա նաև տոտալ արհամարհանք հարուցել։ Որպեսզի թույլ չտաք, որ ձեր զուգընկերը հեռանա ու արմատախիլ անեք թույլ տված սխալները, անհրաժեշտ է՝

. մի սահմանափակեք նրա ազատությունը

. դարձեք նրա լավագույն ընկերը

. մի անտեսեք հետաքրքիր համատեղ վայրեր այցելելու փորձը

. ամեն դատարկ առիթով նրան նկատողություն մի արեք

. ձեզ պահեք ձեր անձնական կարծիքը։

Խեցգետին

Նախքան ընտանեկան կյանքից իրեն դուրս թողնելն այս տղամարդը կհավաքի տարիների ընթացքում կուտակած ողջ ունեցվածքը։ Երբեմն այս ներկայացուցիչներին երկար ժամանակ է պետք բաժանմանը պատրաստվելու համար։ Եվ մինչ նա մտածում է, դուք բոլոր հնարավորություններն ունեք դա թույլ չտալու համար։ Դրա համար պետք է՝

. հաճոյախոսություններ անելիս ժլատություն չցուցաբերել

. հիշեք ձեր երջանիկ հանգստի մասին

. պատրաստեք նրա սիրելի կերակուրները, իսկ ավելի լավ է՝ նրա համար իսկական համադամասերներին վայել տոն կազմակերպեք

. պատմեք համատեղ պլանների մասին

. խրախուսեք բարեկամների հետ նրա հանդիպումները։

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե երբեք չեն խաբում իրենց երկրորդ կեսին։ Եվ եթե իրենք բաժանվելու որոշում են կայացրել, ապա միշտ կբարձրաձայնեն իրական պատճառների մասին։ Բայց որպեսզի հարաբերությունների խզում տեղի չունենա, կարելի է հետևյալ խորհուրդներով զսպել այդ ինքնահավան նշանին՝

. լավ տեսք ունեցեք ու համապատասխանեք նրա դիրքին

. աջակցեք նրա բոլոր գաղափարներին

. ձեր ինտիմ կյանքի մեջ նորամուծություններ մտցրեք

. հիացեք նրա արժանիքներով

. աչք փակեք նրա անմեղ ֆլիրտի վրա

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են ազնվության և դրա համար էլ մտադրված են դիմանալ կենսական անհարմարություններին։ Եվ նրանք իրենց գործողություններով կարող են ոչ միայն դժգոհություն արտահայտել, այլև խզել հարաբերությունները։ Եվ նախկին զգացմունքները վերականգնելու համար պետք է կիրառել հետևյալ վճռական գործողությունները՝

. տանը ստեղծեք կոկիկ ու հարմարավետ միջավայր

. որոշ նուրբ հարցերի նկատմամբ սովորեք լռություն պահպանել

. մի անտեսեք նրա զգացմունքները ու մի ստիպեք նրան խանդել

. ընտանեկան բյուջեն հավասարապես բաշխեք

. մի մոռացեք ընտանեկան արժեքների մասին։

Կշեռք

Եթե Կշեռք տղամարդը որոշում է կայացրել հեռանալ իր սիրելիից, ապա նա բուռն տեսարաններ չի սարքի ու հարցեր չի պարզի։ Իսկ երբ գիտակցի, որ հարաբերությունները փակուղի են մտել, ապա հեշտությամբ կգնա բաժանման ու կսկսի արագ փոխարինող գտնել իր զուգընկերուհուն։ Դրա համար էլ նրա հետ ժամանակ ձգել պետք չէ, քանի դեռ իրավիճակը փոքր-ինչ վերահսկելի է։ Պետք է նախազգուշական քայլեր ձեռնարկել ու հաշվի առնել ստորև բերվող կետերը՝

. հետևեք ձեր արտաքինին

. մի մերժեք նրան ինտիմի հարցում

. մի քննադատեք նրա հետաքրքրությունները

. թույլ տվեք ունենալ նրան սեփական հարմարավետության գոտին

. մի ստիպեք անել աշխատանք, որից նա ոչինչ չի հասկանում։

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են հարաբերություններում գերիշխող դիրք ունենալ։ Նրանք հարմարվող բնավորություն չունեն, բայց նրանց կարելի է հարմարվել։ Զայրույթի պահին Կարիճ տղամարդիկ ունակ են խզել հարաբերություններն ու հեռանալ՝ իրենց հետ տանելով ունեցվածքի մեծ մասը։ Բայց նրանց հեռանալու մոտիվը միշտ նույնն է՝ խանդը։ Կրքեր չբորբոքելու համար պետք է՝

. կյանքում գաղտնիքներ մի ստեղծեք

. սիրախաղ մի արեք այլ տղամարդկանց հետ

. ձեր անցյալից պիկանտ մանրամասներ մի պատմեք

. խոսեք բաց տեքստով, առանց ավելորդ ակնարկների

. մի արհամարհեք սեքսուալ կյանքը ու նրա գայթակղեք տարատեսակ բաներով։

Աղեղնավոր

Այս նշանին պատկանող տղամարդկանց շարժիչ ուժը հետաքրքրությունն է, դրա համար էլ նրանք սիրում են անընդհատ նոր բան ուսումնասիրել։ Բայց եթե նա իր զուգընկերուհու մասին իմանա գրեթե ամեն ինչ, ապա վերջինս նրա համար անհետաքրքիր կդառնա։ Դրա համար թույլ մի տվեք, որ դուք ձեր ընտրյալի համար բաց գիրք լինեք։ Բայց եթե նա հայտնել է բաժանման մասին, ապա դեռ կարելի է ամեն ինչ ուղղել։ Իրավիճակը վերակենդանացնելն իմաստ ունի մինչև հարաբերությունները խզելու մասին հայտնելը՝

. հետաքրքրվեք նրա հոբբիներով

. հաճելի զրուցակից դարձեք

. մի քիչ փոխեք ձեր կենսակերպը

. թույ տվեք, որ նա լինի ձեր հարաբերություններում գլխավորը

. անսովոր մի բան մտածեք ձեր ինտիմ կյանքը հետաքրքիր դարձնելու համար։

Այծեղջյուր

Այս իշխող տղամարդիկ սովորել են ցանկացած եղանակով հասնել նախապես պլանավորված նպատակներին։ Եվ եթե նրանց ջանքերն ընտանեկան կյանքում չարդարացնեն սպասումները, ապա նրանք կաշխատեն սադրել հարաբերությունների խզում։ Դրա համար նրանք կարող են չբացատրել իրենց հեռանալու պահը, թեպետ պատճառն ակնհայտ է՝ տառապանք։ Եվ եթե կինը համաձայն է ենթարկվել տղամարդուն, ապա ամեն բան ուղղելու հնարավորություն կա։ Դրա համար՝

. խրախուսեք կարիերայի աճի նրա ձգտումը

. խնայողաբար վարեք տնային տնտեսությունը

. ակնհայտորեն, աչքերի մեջ նայելով՝ մի խաբեք նրան

. մի ճնշեք նրա ցանկությունը

. մի մանիպուլյացրեք իրավիճակը

Ջրհոս

Այս տղամարդիկ երբեք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը միջամտի իրենց անձնական տարածքին ու ազատությանը։ Եվ եթե երկրորդ կեսը չի աջակցում իր հետաքրքրություններին, ապա խզումն անխուսափելի է։ Նա չի մնա ձեր կողքին, եթե նրա մտքով անցնի, որ իր կյանքում պետք է ինչ-որ բան փոխել։ Իսկ քանի դեռ այդ գաղափարը նրան չի այցելել, նրան պահելու հնարավորություն կա։ Պետք է անել հետևյալը՝

. ձեր փնթփնթոցով նրան մի զզվեցրեք

. նրան ազատություն տվեք

. մի քննադատեք նրա հոբբին

. ամեն ինչում վստահեք նրան

. նրա հետ հարաբերություններ մի պարզեք

Ձկներ

Այս նշանին պատկանող տղամարդկանց համար հաճելի է իրենց ընտրյալների մեջ աստվածացնել միայն դրական որակները։ Բայց շատ հաճախ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունակ են սիրահարվել հորինված կերպարի, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Եվ եթե տղամարդը տրվի ինչ-որ ուրիշ մեկի ազդեցությանը, ապա նա ունակ է խզել հարաբերությունները։ Որպեսզի նրան չդրդեք այդ քայլը կատարել, վճռականություն ցուցաբերեք հետևյալ քայլերը կատարելիս՝

. մի խաթարեք նրա իդիլիան

. մի փորձեք ձեզ հարմարեցնել նրա կյանքի ռիթմը

. դարձեք նրա հետաքրքրությունների դաշնակիցը

. մի ճնշեք նրան ու մի ստիպեք փոխել իր կենսակերպը

. նրա հանդեպ անկեղծ զգացմունքներ դրսևորեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը