«Disney» ընկերությունը հրապարակել է «Քրուելա» ֆիլմի երկրորդ թրեյլերը. ժապավենում գլխավոր դերը կատարում է Էմմա Սթոունը։
Հոլովակը պատմում է չարագործի ծագման մասին, որը «101 դալմատիններ» ֆիլմում երազում էր շների մորթուց իր համար մուշտակ պատրաստել։ «Քրուելա» ֆիլմի գործողությունները զարգանում են Լոնդոնում 20-րդ դարի 70-ականներին՝ փանք ռոքի ծաղկման շրջանում։ Կադրում լսցում է Նենսի Սինատրայի «These Boots Are Made for Walkin’» երգի քավեր տարբերակը։