Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի եւ ռեփեր Ջեյ Զիի իննամյա դուստրը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակագրում, Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները։
Երաժիշտների դուստրը՝ Բլյու Այվի Քարթերը, մրցանակ է ստացել «Brown Skin Girl» երգի տեսահոլովակի համար, որում նկարահանվել է մայրիկի հետ։ Նա դարձել է «Գրեմմիի» ամենաերիտասարդ մրցանակակիրներից մեկը։ Երգում, որի անունը կարելի է թարգմանել որպես «Թխամորթ աղջիկ», նա իր վոկալային պարտիան ունի, որով սկսվում ու ավարտվում է կոմպոզիցիան։
Երգը գրվել է, երբ Բլյու Այվին դեռ յոթ տարեկան է եղել։ Այս կոմպոզիցիան Բեյոնսեի դստերն արդեն բազմաթիվ մրցանակներ է բերել։
Ի դեպ, ամերիկացի երգչուհի Բեյսոնեն ռեկորդակիր է դարձել կանանց շրջանում «Գրեմմի» մրցանակների թվով։ Նա արդեն 28 արձանիկ ունի։