«Ավատարը» կրկին դարձել է ամենաշահութաբեր ֆիլմը պատմության ընթացքում ու առաջ անցել «Վրիժառուներից»
Advertisement 1000 x 90

«Ավատարը» կրկին դարձել է ամենաշահութաբեր ֆիլմը պատմության ընթացքում ու առաջ անցել «Վրիժառուներից»

Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» կրկին դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը, հայտնում է Deadline-ը։

Ուրբաթը օր «Ավատարը» Չինաստանում կրկնակի վարձույթի է դուրս եկել եւ հաջորդ օրվա երեկոյան արդեն հավաքել 9 մլն դոլար։ Հիմա արդեն համաշխարհային եկամուտը կազմում է 2 798 579 794 դոլար։ Նախքան այդ ռեկորդը պատկանում էր Marvel-ի «Վրիժառուները. վերջնախաղ» ժապավենին։ Սուպերհերոսների մասին բլոքբաստերբն ամբողջ աշխարհում 2 797 501 328 դոլար էր հավաքել։

Այս տարի «Ավատարը» դարձել է առաջին օտարերկրյա ֆիլմը, որը հանգստայն օրերին գլխավորել է չինական վարձույթը։ Ըստ կանխատեսումների՝ կրկնակի թողարկումը Disney-ին կարող է մոտ 58 մլն դոլար բերել։

«Ավատարի» պրոդյուսեր Ջոն Լանդաուն մեկնաբանել է ժապավենի ռեկորդի մասին տեղեկությունները. «Մենք հպարտ ենք, որ հասել ենք այդ կարեւոր նշաձողին, ես եւ Ջեյմս Քեմերոնը շատ հուզված ենք, որ ֆիլմը կինոթատրոններ է վերադարձել այս աննախադեպ ժամանակում։ Մենք ցանկանում ենք աջակցության համար շնորհակալություն հայտնել Չինաստանից մեր երկրպագուներին։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք հաջորդ ֆիլմի վրա»,- ասել է նա։

Հիմա Ջեյմս Քեմերոն ու նրա թիմն աշխատում են չորս նոր ֆիլմերի վրա, որոնք շարունակում են «Ավատարի» պատմությունը։ «Ավատար 2»-ի թողարկումը ծրագրված է 2022թ․-ի դեկտեմբերի 16-ին։ «Ավատար 3»-ը կթողարկվի 2024թ․-ի դեկտեմբերին, «Ավատար 4»-ը՝ 2026թ․-ի դեկտեմբերին, իսկ «Ավատար 5»-ը՝ 2028թ․-ի դեկտեմբերին։

news.am