Քանի որ Հայաստանում էլեկտրոնային սիգարետը մեծ տարածում չունի, փոխարենը հայտնի է IQOS ծխախոտի տաքացման համակարգը, որոշեցինք պարզել՝ որքան է հավանականությունը, որ այս սարքն էլ կարող է լինել պայթյունավտանգ։
IQOS-ի վաճառքը մեկնարկել է Ճապոնիայում 2014 թվականին։ Հինգ տարիների ընթացքում սարքը հասանելի է դարձել 42-ից ավելի երկրներում։ Ուսումնասիրության ու համացանցում կատարած փնտրտուքի արդյունքում պարզեցինք, որ այս տարիների ընթացքում ձեռքի մեջ կամ բերանում IQOS-ի պայթյունի ոչ մի դեպք չի արձանագրվել ոչ մի երկրում։
Կարծում ենք, սարքի անխափան աշխատանքը պայմանավորված է 3 հիմնական գործոնով․
Կարճ միացումը կանխող ներկառուցված մեխանիզմ․
Պարզվում է՝ IQOS սարքն ունի հատուկ ներկառուցված մեխանիզմ, որը կանխում է կարճ միացման հավանականությունը, ինչն էլ նվազագույնին է հասցնում ձեռքում կամ բերանի մեջ գործարկելիս պայթյունի առաջացման վտանգը։ IQOS-ը նախագծված է որպես անվտանգ էլեկտրոնային սարքավորում, եթե վերջինս օգտագործվում է օգտագործողի ուղեցույցի ցուցումներին համապատասխան:
Համապատասխանություն ԵԱՏՄ ստանդարտներին․
IQOS-ը համապատասխանում է սպառողական էլեկտրասարքավորումների անվտանգության Եվրասիական տնտեսական Միության պարտադիր իրավական պահանջներին և փաթեթավորման վրա կրում են «EAC» (Եվրասիական համապատասխանության) նշանը։ IQOS-ի ցանկացած տուփի վրա կարելի է գտնել այդ նշանը։
Ներկայացնում ենք ստորև․
Պարտադիր սերտիֆիկացիա բոլոր երկրներում, որտեղ սարքը վաճառվում է
Պարզվում է՝ ցանկացած երկիր մուտք գործելուց առաջ IQOS-ը պարտադիր անցնում է սերտիֆիկացիա։ Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Ընկերության զանգերի կենտրոն դիմում ներկայացնելուց հետո ստացանք IQOS-ի, բռնիչի ու լիցքավորման սարքի սերտիֆիկատների պատճեն, որը ներկայացնում ենք ստորև։
blognews.am