
Վլադիմիր Պոզներ. «Այս տարի լրացավ Շեքսպիրի մահվան 400-ամյակը: Նկարահանող խմբի հետ ստեղծեցինք ֆիլմ Շեքսպիրի մասին: Քանի որ թեման հսկայական է՝ սահմանափակվեցինք մի հարցով՝ ի՞նչ վերաբերմունք ուներ Շեքսպիրը իշխանության և իշխանավորների հանդեպ: Այդտեղից էլ ծնվեց ֆիլմի վերնագիրը՝ «Շեքսպիր: Նախազգուշացում` թագավորներին:
Ֆիլմի մասնակիցներից էին Քեյթ Բլանշետը, Ջոզեֆ Ֆայնսը, նրա ավագ եղբայրը՝ Ռեյֆ Ֆայնսը: Ֆիլմում մասնակցող մյուս դերասանները ներկայացնում են դրվագներ Շեքսպիրի պիեսներից: Նրանք համաշխարհային ճանաչում չունեն, պարզապես անգլիական թատրոնի հրաշալի ներկայացուցիչներ են»:
pozneronline.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը