
Բերանում թթու համը կարող է լինել սրտի նոպայի նախանշան: Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկների տվյալները:
Սրտի նոպան կարող են ցույց տալ նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպես մարսողության խանգարումը՝ առանց զկռտոցի եւ այրոցի, սրտխառնոցը կամ փսխումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դրանից բացի, արժե ուշադրություն դարձնել առանց տեսանելի պատճառի քրտնարտադրության, անքնության եւ հոգնածության վրա:
Մասնագետների խոսքով՝ թվարկված ախտանիշները կարող են մի քանի օր մնալ կամ հանկարծակի առաջանալ: Բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում դրանք չանտեսել եւ անմիջապես դիմել բժշկական խորհրդատվության: