Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում.
- չոր օդ
- սառը և չոր եղանակ
- ցածր խոնավություն
- արևի ազդեցություն
- աշխատանք քիմիական նյութերի հետ
- սխալ խնամք
- ձեռքերի մաշկի անբավարար չափով խոնավեցում
- մաշկային հիվանդություններ, այդ թվում՝ փսորիազ, էկզեմա
- ալերգիա։
Ձեռքերի մաշկի չորությունից ազատվելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցները։
- Յուղով մերսում։ Չոր ձեռքերը կարող եք մերսել ձիթապտղի, կոկոսի և ցանկացած այլ յուղով։ Յուղը մի փոքր տաքացրեք, ձեռքերը մերսեք 5-10 րոպե։ Կրկնեք սա ամեն օր։ Մի քանի օր անց արդեն կնկատեք դրական արդյունքը։ Երբ ձեռքերի չորությունն անցնի, կարող եք այն յուղով մերսել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝ 1-2 րոպե։
- Ձիթապտղի յուղ և շաքար. բաղադրիչներ
- 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- 1-2 գդալ շաքարավազ։
Պատրաստման եղանակը։ Հավասար քանակով շաքար և ձիթապտղի յուղ խառնեք։ Շրջանաձև շարժումներով քսեք ձեռքերին։ Թողեք մի քանի րոպե, լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
- Սերուցքը՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ
- 2 թեյի գդալ սերուցք
- 2 ճաշի գդալ սիսեռի ալյուր։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
- Քաղցր միջոց՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ
- 1-2 թեյի գդալ մեղր
- կես թեյի գդալ ձիթապտղի յուղ
- մի քանի կաթիլ կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15-20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
- Վարսակի փաթիլների ալյուրով սկրաբ՝ չոր ձեռքերի համար. բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
- 1 թեյի գդալ մեղր
- կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության
- ջուր՝ ըստ անհրաժեշտության։
Պատրաստման եղանակը։ Խառնեք վարսակի փաթիլների ալյուրը, մեղրն ու կիտրոնի հյութը։ Ավելացրեք մի փոքր ջուր, խառնեք։ Ստացված պաստան քսեք ձեռքերին, թողեք մի քանի րոպե։ 5-10 րոպեի ընթացքում մերսեք ձեռքերը։ Լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-3 անգամ։
- Ալոէ վերան՝ ձեռքերի համար։ Կտրեք ալոէի տերևը, առանձնացրեք գելը, քսեք ձեռքերին։ Թողեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, չորացրեք ձեռքերը։
- Բանանը՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ
- լավ հասած 1 կամ 2 բանան
- 1 թեյի գդալ մեղր՝ ըստ ցանկության
- 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։
Պատրաստման եղանակը։ Տրորեք բանանը, ավելացրեք մեղրն ու ձիթապտուղը։ Քսեք ձեռքերին, թողեք 20-30 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։
- Խնձորի քացախը՝ կոշտացած մաշկի համար։ Եթե ձեռքերը չափից շատ են չորացել, կարող եք խնձորի քացախ օգտագործել։
Բաղադրիչներ
- 1 բաժակ քացախ
- 2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- 2 բաժակ տաք ջուր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք տարայում, ձեռքերը դրանում թողեք 10-15 րոպե։ Չորացրեք ձեռքերը, խոնավեցնող կրեմ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։
- Վիտամին E-ի յուղ։ Յուղը քսեք ձեռքերին, մերսեք մի քանի րոպեի ընթացքում, մինչև յուղը ներծծվի մաշկի մեջ։ Կրկնեք օրվա ընթացքում 2-3 անգամ։
- Կոկոսի յուղ, կակաո, նուշ. բաղադրիչներ
- 1/3 բաժակ կոկոսի յուղ
- 1/4 բաժակ նշի, գետնանուշի կամ ձիթապտղի յուղ
- 1 բաժակ կակաոյի կամ ժոժոբայի յուղ
- 1/8 բաժակ մեղրամոմ
- 1 ճաշի գդալ մեղր
- 3-4 կաթիլ եթերային յուղ
- վիտամին E-ի յուղ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք կոկոսի յուղն ու այն եթերային յուղը, որն ընտրել եք։ Ավելացրեք մեղրամոմը։ Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա։ Ավելացրեք վիտամին E-ի յուղը։ Լավ խառնեք, թողեք սառչի, պահեք սառնարանում։ Օգտագործեք օրվա ընթացքում 1-2 անգամ։
- Կերակրի սոդան՝ չոր ու կոշտ ձեռքերի համար. բաղադրիչներ
- 2 թեյի գդալ սոդա
- 2 թեյի գդալ մեղր
- 2 թեյի գդալ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները։ Ձեռքերը լվացեք տաք ջրով և օճառով, չորացրեք։ Կրեմը քսեք ձեռքերին, թողեք 10-12 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Չորացրեք ձեռքերը, խոնավեցնող կրեմ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը