Մկրտիչ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.
«Պոպուլիստ լիդերները վնաս են հասցնում իրենց երկրի տնտեսական աճին, ի հակառակ խոստումներին՝ պայքարել շարքային ընտրողի իրավունքների համար, չեն կարողանում հասնել բարիքների վերաբաշխման ի օգուտ չունևորների։
Նման եզրահանգման եկել հետազոտելով 1900-2018 թթ կառավարած պոպուլիստ լիդերներին։
Հետազոտությունն անցկացրել են Լոնդոնի՝ Տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի հովանու ներքո։
Հետազոտության հեղինակներն են՝ տնտեսագետ Մանուել Ֆունկեն, Մորտիզ Շուլարիկն ու Կրիստոֆ Տրեբեշը։
Հեղինակները պոպուլիստ են համարում այն ղեկավարներին, ովքեր հանդես են գալիս էլիտայի կտրուկ քննադատությամբ ու քաղաքական գործընթացները բնորոշում են որպես հակամարտություն «ազնիվ ժողովրդի» ու «կոռուպցիոներ էլիտայի» միջև։
Հետազոտողները ուսումնասիրել են 1458 լիդերների ելույթներ 60 երկրներից, նրանցից 50–ը համապատասխանել են պոպուլիզմ տերմինին։ Ընդհանուր առմամբ ֆիքսել են պոպուլիզմի 72 էպիզոդ։
Պատմական թրենդները վերլուծելով, հետազոտողները պարզել են հետևյալը․
Պոպուլիզմի պիկերը եղել են ալիքային․ առաջինը 1930-ականներին (մեծ դեպրեսիայից հետո), երկրորդը՝ 2010-ականներ (համաշխարհային ճգնաժամից հետո)։
2018-ի դրությամբ պոպուլիստները իշխանության ղեկին են եղել 16 երկրներում։
Ամենապոպուիլստ երկրներն են՝ Արգենտինան, Ինդոնեզիան, Իտալիան, Էկվադորը։
Որպես կանոն պոպուլիստները իշխանության են գալիս տնտեսական անկման ֆոնին։
Պոպուլիստներին բնորոշ երեք հատկանիշ․
Տարբեր երկրներում պոպուլիստներին բնորոշ են իրենց հատկանիշները, բայց այսպիսի գործիչների մեծամասնությունը ունի 3 ընդհանուր գիծ․
Առաջին՝ պրոտեկցիոնիզմ, որն արտահայտվում է երկիր ներմուծվող ապրանքների տուրքերի ավելացմամբ։
Երկրորդ՝ պոպուլիստները, որպես կանոն, անցկացնում են նուրբ բյուջետային ու դրամա–վարկային քաղաքականություն, այսինքն՝ հակված են մեծացնել բյուջետային ծախսերը ու մեծացնել դրամական զանգվածը տնտեսության մեջ, որպեսզի «գնեն» իրենց դիրքը հասարակությունում ու էլիտայում։
Երրորդ՝ փորձելով մեծացնել իրենց լիազորությունները, պոպուլիստները վնաս են հասցնում փոխզսպման համակարգերին։
Որպեսզի պարզեն, թե ինչպես են պոպուլիստի գործողություններն ազդում տնտեսության վրա, հետազոտողները երկու մեթոդ են կիրառել։
Առաջնահերթ համեմատել են տնտեսական միջինացված ցուցանիշները առանձին վերցրած պետությունում այնտեղ պոպուլիստի կառավարման տարիների ընթացում և տնտեսական միջին ցուցանիշները նույն այդ երկրում 1946 թվականից հաշված այն ժամանակահտվածների ընթացքում, երբ պոպուլիստները իշխանության ղեկին չեն եղել։
Այս երկու ցուցանիշների միջև տարբերությունը կազմել է 0.7 տոկոսային կետ տարեկան։
Այլ կերպ ասած՝ 15 տարվա կտրվածքով պոպուլիստներն իրենց երկրին «արժեցել են» 10 տոկոս ՀՆԱ համեմատած այն սցենարին, որի դեպքում իշխանության ղեկին պոպուլիստներ չէին լինի։ Վերլուծության ժամանակ հեղինակները հիմնվել են 30 երկրի օրինակի վրա, որոնց համար ունեցել են մաքսիմալ մանրամասն ու հավաստի տնտեսական վիճակագրություն։
Երկրորդ դեպքում հեղինակներն օգտագործել են այսպես կոչված տվյալների վերլուծության սինթետիկ մեթոդը (synthetic control method):
Իմաստն այն է, որ պատկերացում կազմվի, թե ինչ կլիներ երկրի տնտեսության հետ, եթե այնտեղ պոպուլիստներ չգային իշխանության։
Դրա համար հեղինակները տնտեսական իրական ցուցանիշները պոպուլիստների կառավարմամբ երկրում համեմատել են հիպոթետիկ երկիր-երկվորյակի հետ, առանց պոպուլիստների։
«Երկվորյակի» ստեղծման հիմքում ընկած են այլ երկրների տնտեսություններ, որոնք մաքսիմալ մոտ են «օրիգինալին» մինչև այնտեղ պոպուլիստների իշխանության գալը։
Օրինակ՝ Իտալիայի «երկվորյակը» Բենիտո Մուսոլինիի կառավարման շրջանում գեներացվել է երեք կառուցվածքային նման տնտեսությունների հիման վրա՝ Մեծ Բրիտանիայի, Մալազիայի ու Ճապոնիայի։
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ աճի ցուցանիշները այն երկրներում, որտեղ պոպուլիստներն են ղեկավարել ցածր է եղել համեմտած «երկվորյակի» հետ։ Պոպուլիստների կառավարման արդեն առաջին 2 տարում իրական ՀՆԱ–ի աճը սկսել է զիջել «երկվորյակին» 3 տոկոսային կետով, իսկ 15 տարվա կտրվածքով այն հասել է 15–ի։
Հեղինակները մի քանի բացառություն են միայն դուրս բերել, որտեղ պոպուլիստների իշխանության գալը բացասական ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա՝ Հունգարիան՝ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, Իսրայելը՝ Նեթանյահուի գլխավորությամբ ու Լեհաստանը, որն 2015 թվականից ղեկավարում են պոպուլիստական «Իրավունք ու արդարություն» կուսակցության ներկայացուցիչները։
Հետազոտողները նաև փոփոխություններ չեն նկատել անհավասարության վերացման առումով։ Հարուստներից աղքատներին վերաբաշխման ցուցանիշը նույնպես էական փոփոխությունների չի ենթարկվում պոպուլիստների կառավարման օրոք։
Ինչպես են հեռանում պոպուլիստները․
72-ից միայն 19–ի դեպքում են պոպուլիստները ժամանակին իշխանությունը զիջել իրավահաջորդին։
18-ը իշխանությունը կորցրել են ռազմական հեղաշրջման հետևանքով, այլ երկրի ներխուժման կամ իմպիչմենտի միջոցով։
4–ը իշխանությունը կորցրել են առողջական խնդիրների կամ մահի պատճառով։
Մնացած 15 դեպքում պոպուլիստ լիդերը հրաժարական է տվել քաղաքական ճգնաժամի պատճառով»։
Փորձագետները գնահատել են պոպուլիստ լիդերների ազդեցությունը իրենց երկրի տնտեսության վրա․ նրանք դանդաղեցնում են ՀՆԱ–ի աճն…
Опубликовано Mkrtich Khachatryan Вторник, 23 марта 2021 г.