2021թ.-ի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ նախագծերից մեկը 2020թ.-ին կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան:
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021թ. օգոստոսին:
Ի դեպ, Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016թ.-ից: