Ռեստորանային սննդի հաճախակի օգտագործումը մեծացնում է քրոնիկ հիվանդությունների եւ մահվան հավանականությունը, պարզել են Այովայի համալսարանի հետազոտողները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հետազոտության հեղինակները համեմատել են մահացության մասին տվյալներն առողջության եւ սննդային սովորությունների հետազոտության արդյունքների հետ, որին 20 տարեկանից բարձր 35000 ամերիկացի է մասնակցել:
Պարզվել է, մահվան ռիսկը մարդկանց մոտ, ովքեր օրական մեկ անգամից ավել հաճախ են այցելում ռեստորան կամ պատրաստի ուտելիք գնում 1.49 անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են տանը պատրաստել:
«Դա թույլ է տալիս ենթադրել, որ ոչ տանը պատրաստված ուտելիքի հաճախակի օգտագործումն ամենաառողջ սովորությունը չէ,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Վեյ Բաոն: Փոխարենը, մարդիկ պետք է ավելի հաճախ մտածեն տանը պատրաստելու մասին»: