Ըստ դիմակների օգտագործման ակտիվության ցուցանիշի՝ Հայաստանը զիջում է Վրաստանին
Advertisement 1000 x 90

Ըստ դիմակների օգտագործման ակտիվության ցուցանիշի՝ Հայաստանը զիջում է Վրաստանին

Հայաստանում դիմակներ կրելու ակտիվության միջին ցուցանիշը կազմում է 38 տոկոս: Ըստ Apsny.ge-ի տեղեկությունների՝ Հայաստանն այս ցուցանիշով Վրաստանին զիջում է, որտեղ բնակչության 43 տոկոսը պահպանում է դիմակային ռեժիմը:

Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի (Institute for Health Metrics and Evaluation) տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում դիմակներ կրելու ակտիվության ցուցանիշը կազմում է 62 տոկոս: Իսրայելում, որտեղ բնակչության 50 տոկոսը Pfizer-ի դեղամիջոցով իմունացման լիակատար կուրս է անցել, քաղաքացիները 78 տոկոսը դիմակ է կրում: Նման ցուցանիշներ են գրանցվել ԱՄՆ-ում:

Ադրբեջանում դիմակ է կրում քաղաքացիների 78 տոկոսը, Թուրքիայում՝ 85 տոկոսը:

Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտն այսպիսի տվյալներ է ստացել աերոլուսանկարահանման հատուկ տեխնոլոգիայի միջոցով:

Հիշեցնենք, որ դիմակների կրումը, ձեռքերի ախտահանումը եւ սոցիալական հեռավորության պահպանումը համարվում են կորոնավիրուսով վարակումը կանխարգելելու երեք առանցքային մեթոդները:

med.news.am