Պիջակի մեջտեղի կոճակը միշտ պետք է կոճկել, վերինը՝ ըստ ցանկության, ներքևինը՝ երբեք:
Վերնաշապիկի կամ բլուզի առավելագույնս վերին 2 կոճակները կարելի չկոճկել:
Համադրեք ականջօղերը՝ թևնոցի, իսկ վզնոցը կամ կախազարդը՝ մատանու հետ: Մի կերպարում 3 կամ 4 առարկա խիստ շատ է և վատ ճաշակի մասին է խոսում:
Փողկապի ծայրը պետք է հասնի մինչև շալվարի գոտու գիծը կամ փոքր-ինչ ծածկի այն:
Պետք է կամ կարճ հագնել, կամ բաց: Այլ կերպ ասած՝ կամ մինի, կամ դեկոլտե:
Երկուսը՝ միևնույն զգեստի մեջ, վուլգար տեսք ունի:
Եթե դուք վերնաշապիկն առանց պիջակի եք հագնում, փողկապ պետք չէ:
Գրասենյակային բլուզի բացվածքը չպետք է ավելի խորը լինի, քան անրակից 10 սմ:
Եթե վերնաշապիկը շալվարի մեջ եք դնում, անպայման գոտի կապեք:
Կարճ կոնքերով ջինսե շալվարի ու կարճ բլուզի միջև մերկ մարմին չպետք է երևա:
Գոտին կոշիկի հետ նույն գույնը պետք է ունենա:
Հագուստ վրայի բոլոր տեսանելի պիտակները պետք է կտրել:
Չափը մի անցեք նկարազարդված կտորեղենի հետ: Կարելի է համադրել նույն գույնի 2 տարբեր պրինտներ, կամ նույն նկարով, բայց տարբեր չափերի պրինտներ:
Գուլպաները պետք է բավականաչափ բարձր լինեն, որ տաբատի տակից մերկ ոտքերը չերևան, երբ նստում եք:
Առանց թևքերի գրասենյակային բլուզը պետք է ուսերը ծածկի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը