Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Կապիտուլյանտը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումից, քանի որ դա իրեն (ակնհայտորեն անձամբ իրեն) խոստանում է «երկարաժամկետ զարգացման հնարավորություններ»:
Հիշեցնեմ, ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես համոզված էր, որ Թուրքիայի կողմից սպառնալիք չկա։
Հ.Գ. Սրանք մինչև Ապրիլի 24֊-ը Բայդենին էլ էն սպառնալու, որ չճանաչի Հայոց Ցեղասպանությունը, անձամբ նիկոլի համար ահավոր վատ շրջադարձային կլինի։
Այսօր էլ կարդում եմ մի հոդված, թուրքական Sabah իշխանամետ կայքի հրապարակած, որ Անկարան գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ ապրիլի 24-ի նախօրեին, քանի որ անհանգստանում է Վաշինգտոնից ստացվող ազդանշաններից, որ Բայդենը այդ օրը կարող է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Ըստ թուրքական կայքի, անցած շաբաթ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջաքեք Սալիվանի հետ՝ նախանշելու համար Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման չորս կետերը՝
- Միջադեպը ցեղասպանություն որակելու համար իրավական հիմք չկա: Ըստ Իբրահիմ Քալինի, դա պահանջում է դատարանի որոշում, ինչպես դա եղավ Ռուանդայում և Սրեբրենիցայում:
- «Ցեղասպանություն» տերմինը ներդրվել է 1948 թվականին:
- Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
Եւ ամենավերջին կետը կարդացեք, որ թուրքիայի լրտեսները, այս մեկ ամիս է ամեն օր տարբեր եթերներում, կրկնում են իրար հերթ չտալով։
- Քալլինը նշել է, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում՝ «Մենք ասում ենք, որ պետք է կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք իրար հետ խոսում ենք.
«Եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ կատարեն, մենք նույնիսկ սահմանները կբացենք»:
Նման ժամանակ, եթե օգտագործեք ցեղասպանություն բառը, դա նշանակում է, որ դուք սաբոտաժի եք ենթարկելու Կովկասի ողջ գործընթացը»։
Կապիտուլյանտը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում…
Posted by Irina Danielyan on Wednesday, March 31, 2021