Դերասանուհի Շերոն Սթունը հայտնել է, որ «Արագ եւ մեռած» ֆիլմում դերի համար իր գրպանից վճարել է Լեոնարդո դի Կապրիոյին։ «TriStar Pictures» ստուդիան չի ցանկացել նրան աշխատանքի վերցնել, հայտնում է Insider-ը։
Դերասանն այդ ժամանակ նոր էր սկսում կարիերան եւ դեռ չէր նկարահանվել «Ռոմեո եւ Ջուլիետ» (1996) եւ «Տիտանիկ» (1997) ֆիլմերում, որոնք նրան հայտնի են դարձել ամբողջ աշխարհում։ Սակայն Շերոն Սթոունն առաջիններից է եղել, որ նկատել են ոչ այնքան հայտնի արտիստի ներուժը։
Սթոունը, որը 1995թ․-ի ժապավենի պրոդյուսերներից մեկն է եղել, իր հուշագրություններում պատմում է, որ «TriStar Pictures» ստուդիայի ներկայացուցիչները բազմաթիվ դեռահասների են փորձել դերի համար, այդ թվում 19-ամյա դի Կապրիոյին, սակայն չեն ցանկացել նրանց հետ պայմանագիր կնքել։ «Իմ կարծիքով՝ Լեոնարդո դի Կապրիո անունով այդ երեխաներից միակն էր, որ հաջողությամբ անցավ լսումները։ Նա միակն էր, որը ճշմարտանման խաղաց այդ հայտնի տեսարանը, որում արտասվում էր՝ հորը խնդրելով իրեն սիրել այնպես, կարծես հակառակ դեպքում կմահանա»,- հուշագրություններում նշել է դերասանուհին։