«Ռազմական դրության ժամանակ մարդը տունը նստած չպետք է որոշի ինքը կապավո՞ր է, տանկի՞ստ, թե դասակի հրամանատար». Վիտալի Մանգասարյան
Advertisement 1000 x 90

«Ռազմական դրության ժամանակ մարդը տունը նստած չպետք է որոշի ինքը կապավո՞ր է, տանկի՞ստ, թե դասակի հրամանատար». Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ապրիլյան պատերազմը բնականաբար իր մաշտաբներով բավականին փոքր էր 44 օրյա պատերազմից, սակայն կառավարման համակարգը, բանակը` նույնիսկ ռազմական դրության բացակայության դեպքում , իր ամբողջ թերություններով հանդերձ կարողացավ ԱՇԽԱՏԵԼ, առանց «էրատոների» եւ պոստում կոֆե խմելու էժանագին տրյուկների։

Վերջին շրջանում խոսույթ է դարձել .

ու ՞ր էիք Կարմիր շուկայի բոյերի ժամանակ, Շուշիի, Հադրութի եւ այլն։

Մեծ մասը իրանց տներում են եղել, եւ եթե պետք է լինեին Շուշիում եւ չեն եղել, դրա մեղավորը մեծ հաշվով իրենք չեն, իսկ եթե անգամ մեղավոր են, ապա պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, սակայն ոչ մի նման դեպքի ականատես չենք եղել առ այսօր։

Ռազմական դրության ժամանակ պետությունը պետք է տեղափոխվի ռազմական «ռեյսերի» վրա, եւ մարդը տունը նստած չպետք է որոշի ինքը կապավոր է , տանկիստ թե դասակի հրամանատար։

Ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն եւ թիվ մեկ մեղավորը կոչ էր անում գյուղի, թաղի, հայաթի տղերքով 30-40 հոգով հավաքվեն, մեջներից ԸՏՐԵՆ հրամանատար եւ գնան ֆռոնտ։

Հրամանատարին ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՆ, այլ ոչ թե ընտրում, լինի գնդի, գումարտակի թե վաշտի ։

Հրամանատարը, քաղաքապետ կամ գյուղապետ չի, որ մարդիկ հավաքվեն եւ «բաց» ու «թափանցիկ» ընտրությունների միջոցով որոշեն։

Ասենք ո՞նց ենք ԸՆՏՐԵԼՈՒ 10 հոգու մեջից ո՞վ է հրամանատարը, ի ՞նչ սկզբունքով ։ Ով կյաժ է , թե՞ ով ավելի բարձրահասակ։

Կրկնում եմ , կառավարման համակարգը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, իր շատ թերություններով հանդերձ` աշխատել է , իսկ 44 օրյա պատերազմի ժամանակ այդ համակարգը եթե անգամ աշխատել է ,ապա միտինգային հոգեբանությամբ եւ տրամաբանությամբ»։

Ապրիլյան պատերազմը բնականաբար իր մաշտաբներով բավականին փոքր էր 44 օրյա պատերազմից, սակայն կառավարման համակարգը, բանակը`…

Posted by Vitali Mangasaryan on Friday, April 2, 2021



Նման նյութեր