Մարդ, ով գազային խցիկ մտավ երեխաների հետ։
Յանուշ Կորչակն ականավոր լեհ մանկավարժ է, գրող, բժիշկ ու հասարակական գործիչ, ով հրաժարվեց փրկել իր կյանքը 3 անգամ։
Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Յանուշը որոշում կայացրեց Պաղեստին չարտագաղթել Լեհաստանի բռնազավթումից առաջ, որպեսզի «Որբերի տունը» բախտի քմահաճույքին չթողնի սարսափելի իրադարձություններից առաջ, երկրորդ անգամ, երբ հրաժարվեց փախչել վարշավյան գետտոյից, իսկ երրորդ անգամ, երբ «Որբերի տան» բոլոր բնակիչներն արդեն բարձրացել էին ճամբար ուղևորվող գնացքի վագոն, Կորչակին մոտեցավ ՍՍ-ի սպա ու հարցրեց.
– Դո՞ւք եք գրել «Մատիուշ թագավորը»։ Ես այդ գիրքը կարդացել եմ մանկության տարիներին։ Լավ գիրք է։ Դուք ազատ եք, կարող եք գնալ։
– Իսկ երեխանե՞րը։
– Երեխաները կմեկնեն, բայց դուք կարող եք լքել վագոնը։
– Սխալվում եք։ Չեմ կարող։ Ոչ բոլոր մարդիկ են տականքներ։
Իսկ մի քանի օր անց Տրեբլինգի համակենտրոնացման ճամբարում Կորչակն իր մանկատան երեխաների հետ մտավ գազային խցիկ։ Մահվան ճանապարհին Կորչակը գրկել էր 2 ամենափոքր երեխաներին ու հեքիաթ էր պատմում ոչինչ չկասկածող փոքրիկներին։
Սկզբունքորեն կարելի է այլևս ոչինչ չիմանալ Կորչակի մասին ու կարդալ այն 10 պատվիրանները, որոնք այդ ապշեցուցիչ մարդը խորհուրդ էր տալիս ծնողներին երեխաների դաստիարակության համար։
- Մի սպասիր, որ քո երեխան այնպիսին կլինի, ինչպիսին դու ես, կամ այնպիսին, ինչպիսին ուզում ես, որ լինի։ Օգնիր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ իր։
- Երեխայից մի պահանջիր, որ նա վարձահատույց լինի այն ամենի համար, ինչ դու արել ես նրա համար։ Դու նրան կյանք ես տվել. Նա ինչպե՞ս կարող է շնորհակալ լինել քեզ դրա դիմաց։ Նա էլ կյանք կտա ուրիշի, ուրիշն էլ՝ մեկ ուրրիշի, և դա շնորհակալության անդառնալի օրենքն է։
- Երեխայի վրա մի թափիր քո նեղվածությունը, որ օր ծերության դառը հաց չուտես, քանի որ ինչ ցանես, այն էլ կհնձես։
- Երեխայիդ խնդիրներին վերևից մի նայիր։ Կյանքը յուրաքանչյուրին իր ուժերի ներածին չափով է տրված, և վստահ եղիր, այն նրա համար պակաս ծանր չէ, քան քեզ համար, իսկ միգուցե և ավելի ծանր է, քանի որ վերջինիս մոտ բացակայում է փորձը։
- Մի ստորացրու։
- Մի մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները երեխաների հետ նրա հանդիպումներն են։ Ավելի շատ ուշադրություն դարձրու նրանց վրա։ Մենք երբեք չենք կարող իմանալ, թե երեխաների մեջ ում կհանդիպենք։
- Մի տանջիր քեզ, եթե ինչ-որ բան չես կարողանում անել երեխայիդ համար, պարզապես հիշիր, որ երեխայի համար ոչինչ արված չէ, եթե արված չէ հնարավոր ամեն բան։
- Երեխան տիրակալ չէ, ով տիրում է քո ողջ կյանքին, միայն քո միսն ու արյունը չէ։ Դա այն թանկարժեք գավաթն է, որը Կյանքը քեզ է տվել այն պահպանելու ու նրա մեջ ստեղծագործական կրակը զարգացնելու համար։ Դա հոր և մոր՝ պայմանականություններից ազատ սերն է, որոնք մեծացնում են ոչ թե «մեր», «իմ» երեխային, այլ պահպանելու համար տրված հոգի։
- Կարողացիր սիրել ուրիշ երեխայի։ Երբեք ուրիշի երեխային մի արա այն, ինչ չես ուզի, որ քո երեխային անեն։
- Սիրիր քո երեխային, ինչպիսին էլ որ նա լինի՝ անտաղանդ, անհաջողակ, մեծ։ Նրա հետ շփվելիս ուրախացիր, քանի որ երեխան տոն է, որը դեռ քեզ հետ է։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը