Տղամարդու խնդիրը. չես հասցնում ամուսնանալ երիտասարդ կնոջ հետ, սկսում են մեծանալ ավելի երիտասարդները:
Եթե կինը հաջողակ է, անթերի տեսք ունի և գոհ է կյանքից, նշանակում է՝ նա ինչ-որ մեկից վրեժ է լուծում։
Ցանկացած կին նոր զգեստ է ուզում, բայց ավելի շատ ուզում է մտնել հնի մեջ:
Կնոջ համար զգեստապահարանը դեղ է: Իսկ առողջության համար ոչինչ չի կարելի խնայել:
Այն, ինչ կինն անում է տանը, չի երևում. երևում է, երբ նա դա սկսում է չանել:
Պարոնայք, սպիտակ պար. կանայք հրավիրում են եղածներին:
Լավատեսը նա է, ով գտնվելով 2 անհաջողությունների միջև, միշտ երազանք է պահում:
Ինչո՞ւ է կնոջ ցանկությունը միշտ օրենք, իսկ տղամարդու ցանկությունը՝ հոդված:
Տարվա հոգեբան կոչումը հերթական անգամ ստացավ օղին:
Շատերը բողոքում են, որ այսօր իրենց աշխատավարձով ավելի քիչ բան կարող են գնել, քան երեկ: Հետո՞ ինչ: Դրա փոխարեն՝ ավելի շատ բան կգնես, քան վաղը:
Բժիշկն ասել է, որ մարզումներն իմ կյանքի տարիները կերկարացնեն, և դա ճիշտ է: Ես 15 ձգում արեցի և ինձ զգում եմ 85 տարեկանի պես:
Կարծում էի, որ առանց նրա շնչել չեմ կարողանում, բայց պարզվեց, որ պարզապես մրսածություն է:
Կյանքից շատ բան մի վերցրեք. չեք կարող տանել:
Ծերությունն այն է, որ դու նստած ես բակում՝ նստարանի վրա, կողքովդ երկարաոտն, փարթամ կրծքով գեղեցկուհի է անցնում ու խանգարում քեզ կերակրել աղավնիներին:
Այն, ինչ անում եք մարզահագուստով, կոչվում է վարժություն:
Հազից տանջվողներից քչերն են գնում բժշկի մոտ, մնացածները թատրոն են գնում:
Նա իր կնոջը գանձ է կոչում, քանի որ մարդիկ անընդհատ նրան հարցնում են, թե որտեղից է նա նրան պեղել:
Աշխարհը կառավարում են տղամարդիկ, տղամարդկանց՝ կանայք, իսկ կանանց՝ հորմոնները:
Երբեմն հենց վրիպում ես, նոր հասկանում ես, որ թակարդն ես ընկել:
Հենց որոշում ես առողջ ապրելակերպ վարել, ոչ կերպն է լինում, ոչ կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը