Ո՞ր սննդամթերքներն են օգնում կնճիռների դեմ պայքարին
Advertisement 1000 x 90

Ո՞ր սննդամթերքներն են օգնում կնճիռների դեմ պայքարին

Սննդակարգը մեծ ազդեցություն ունի մաշկի առողջության եւ վիճակի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք օգնում են կանխել կնճիռների վաղ հայտնվելը:

Բրոկոլի

Բրոկոլին պարունակում է մեծ քանակությամբ С վիտամին. լավ հակաօքսիդանտ է, որը, ի թիվս այլոց, նպաստում է օրգանիզմում կոլագենի արտադրմանը:

Բատատ

Բատատը կամ քաղցր կարտոֆիլը հարուստ է բետա կարոտինով, որն օգնում է պայքարել կնճիռների դեմ, մեծացնում է արեւից մաշկի բնական պաշտպանությունը եւ պաշտպանում վնասվածքներից:

Լոլիկի սոուս

Լոլիկի մեջ պարունակվում է լիկոպին՝ կարեւոր կարոտինոիդ, որը պաշտպանում է արեգակնային ճառագայթներից եւ ազատ ռադիկալների պատճառով բջիջների վնասումից:

Կաթնաշոռ

Կաթնաշոռը հարուստ է սպիտակուցներով, որոնք անհրաժեշտ են կոլագենի արտադրման համար: Դրանից բացի, աղիների առողջ միկրոբիոմը, որը պարունակում է տրիլիոնավոր լավ բակտերիաներ, օգնում է կարգավորել օրգանիզմի բորբոքային ռեակցիաները:

Սաղմոն

Յուղոտ ձուկը պարունակում է անփոխարինելի Օմեգա-3 թթուներ, որոնք նվազեցնում են բորբոքումների մակարդակը եւ բարելավում արտաքին տեսքը:

Սեւ շոկոլադ

Սեւ շոկոլադը պարունակում է կակաոյի ֆլավոնոիդներ՝ պոլիֆենոլներ, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտային հատկություններով: Դրանք օգնում են մաշկի սնուցմանը եւ պաշտպանում են վնասվածքներից:

Նուշ

Նուշը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր եւ հակաօքսիդանտներ, այդ թվում՝ Е վիտամին:

med.news.am