Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Երբևէ մտածել եք, որ աշխարհի թվացյալ ամենաուժեղները կամ ամենահաջողակները հնարավոր է, որ իրականում դժբախտ մարդիկ են, խեղված մանկությամբ ու իրենց գործով իրենք աշխարհից վրեժ են լուծում:
Օրինակ Թայսոնը. Դիտում ես մարտերը, ցնցող տպավորություններ են, հատկապես երբ իրենից բազմակի անգամներ չափերով և ուժով առավելներին գետնին է տապալում: Նա կարիերի աստեղային ուղու վրա մի քանի հարյուր միլիոն է աշխատում, բայց այնուամենայնիվ հաջորդիվ դառնում ունեզուրկ:
Տպավորություն է, թե աշխարհահռչակ դառնալն է նրան փչացնում: Իրականում նա ճնշված ու աշխարհի վրա չարացած միայնակ երեխա էր, որին շարունակաբար ձեռք էին առնում և նեղացնում. Իրադարձությունների բերումով սկսում է բոքս պարապել` առաջին հերթին իրեն պաշտպանելու համար, աշխարհի հանդեպ ամբողջ ատելությունը դնում է պարապունքների մեջ դառնում գլադիատոր: Սա ինքն էր ասում, ասում էր, որ ինքը գլադիատոր է, դրա համար միայն սև անդրավարտիքով է ռինգ դուրս գալիս, առանց որևէ ձևականությունների, դուրս է գալիս, անում իր կռիվը, ջախջախում ու հեռանում, հարցերին պատասխան երեխայական ձայնով` «այնպես, ինչպես իմ մարզիչը կասի»:
Իսկ վերջերս Թայսոնը ինչ եք կարծում ինչ էր անում` մարիխուանա աճեցնելու դասեր էր տալիս: Զուգահեռ, իբր շուոբիզնեսով է զբաղված, ինչ ասես չի անում, դե սա իհարկե գումար վաստակելու համար, բայց նա դեռ իրեն չի գտել, չի էլ գտնի:
Նմանատիպ ճանապարհի վրա է Մասկը: Թվացյալ հանճար է, հաջողակ խելացի, հարուստ:
Իսկ իրականության մեջ կրկին խեղված մանկությամբ երեխա է, այս մեկն էլ իր «հաջողություններով պարտական» է իր ինժեներ հորը: Վերջինս, ինչպես Մասկն էր ասում հրեշավոր մարդ էր: Սրան զուգահեռ էր, տարեկիցների կողմից բարբերաբար բռնությունների է ենթարկվել: Մասկն էլ, հրեշից և մնացյալից ծեծված ու դառնացած, իրեն տվել է խենթ երազների ու աշխարհից վրեժը սրանով է հանում:
Ու սենց լիքը կարելի է շարունակել ուսումնասիրել թվացյալ հաջողակների մանկությունը, կտեսնեք, որ գերակշիռ մասի դեպքում նրանք դժբախտ մարդիկ են, որ աշխարհից վրեժ են լուծում: Եվ նրանք երջանիկ չեն այն գործի մեջ, ինչով հայտնի են դարձել: Ուղղակի դրա մեջ ցավ են սպանում:
Երանի նրանց, որ զբաղվում են միաժամանակ իրենց երջանկություն բերող և բարիք ստեղծող գործով»:
Երբևէ մտածել եք, որ աշխարհի թվացյալ ամենաուժեղները կամ ամենահաջողակները հնարավոր է, որ իրականում դժբախտ մարդիկ են,…
Posted by Hovhannes Avetisyan on Monday, April 5, 2021