Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն կմասնակցի «Օտարը. Պատգամ» ֆիլմի նկարահանումներին: Ժապավենում արտիստի դերն առայժմ չի բացահայտվում, տեղեկացնում է Variety-ին:
Ըստ սյուժեի, տիեզերանավի անձնակազմը մոլորակ է հայտնաբերում, որը, ինչպես նրանք են կարծում, անհայտ «Դրախտն» է: Կինոնկարը «Պրոմեթևս» ժապավենի սիքվելն է և տիեզերական Օտարների տիեզերքի մասին ֆանտաստիկ ֆրանշիզայի հինգերորդ ֆիլմը: Ռեժիսորը բրիտանացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթն է, որն այլմոլորակային հրեշի մասին առաջին ժապավենը նկարահանել է 1979 թվականին:
Սիքվելում նաև նկարահանվում են Քեթրին Ուոթերսթոնը, Նումի Ռափասը և Հայ Փիրսը: Կինոնկարում գլխավոր դերը կկատարի իռլանդացի դերասան Մայքլ Ֆասբենդերը: Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2017 թվականի մայիսի 17-ին:
Շարքի մյուս ժապավենների վրա աշխատել են ռեժիսորներ Ջեյմս Քեմերոնը, Դևիդ Ֆինչերը և Ժան Պիեռ Ժենեն: Ֆրանշիզայի շրջանակներում նաև թողարկել են «Օտարը՝ Գիշատիչի դեմ» և «Օտարները՝ Գիշատիչի դեմ. Ռեքվիեմ» երկու քրոսովերները:
Ջեյմս Ֆրանկոն դերասանական կարիերան սկսել է 1990-ական թվականներին վերջին՝ դերերից մեկը խաղալով «Խենթերն ու խելառները» սերիալում: 2001 թվականին նա «Ջեյմս Դին» կենսագրական կինոնկարում խաղացել է գլխավոր դերը և դարձել «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր: Ֆրանկոն նաև նկարահանվել Է «Սարդ-մարդը», ««Լաֆայեթ» Էսկադրիլիան», «Լավլեյս» ֆիլմերում: