Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը, ով վերադարձել է ծավափնյա հանգստից, նոր լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան էջում։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրել է․
«Մեր տրամադրությունը ստեղծում ենք հենց մենք, իրոք այդպես է… Դեռ մանկուց էի հասկացել, որ երբ մի ուրախ բանի մասին էի մտածում, միանգամից ժպտում էի եւ բոլոր վատ մտքերը կորչում էին: Եվ ամեն պարագայում այդպես է՝ մեր տրամադրության եւ՛ լավ, եւ՛ վատ, պատճառը մենք ենք: Լավ տրամադրվեք ամեն ինչի հանդեպ, ժպտացեք եւ մոռացեք բոլոր բացասական բաների մասին»: