Ձուն օգտակար է, թե՞ վնասակար
Advertisement 1000 x 90

Ձուն օգտակար է, թե՞ վնասակար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձվի օրական կամ շաբաթական օգտագործման սահմանափակում չի դնում: Սակայն պետք չէ դուրս գալ կալորիաների օգտագործման  անձնական նորմերի սահմաններից եւ նաեւ պետք է հաշվի առնել սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի բալանսը սննդակարգում: Նման կարծիքInstagram-ի իր էջին հայտնել է սննդաբան Օլգա Դեկերը՝ Սննդաբանների ազգային ընկերությունից (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ միջին չափի մեկ խաշած ձուն 5.51 գրամ սպիտակուց եւ 68 կալորիա է պարունակում: Խոսելով ձու պատրաստելու ձեւերիմասին՝ մասնագետը նշել է, որ խորհուրդ չի տրվում երկար ժամանակ եփել կամ տապակել այն, քանի որ այդ դեպքում սպիտակուցն ավելի վատ է յուրացվում:

Բացի այդ, ըստ մասնագետի, ամեն օր նախաճաշին ձվից պատրաստված նույն ուտեստը վատ է, քանի որ միօրինակությունը մեծացնում է վնասակար ինչ-որ բան ուտելու ցանկության վտանգը: Դեկերը կոչ է արել նաեւ սննդակարգում տարբեր ձվեր ներառել՝ հավի, բադի, լորի եւ սագի: Ձվի յուրաքանչյուր տեսակ, ըստ Դեկերի, ամինաթթվային իր բնութագիրն ունի:

Ինչ վերաբերում է միֆերին, որ ձուն կարող է վտանգավոր լինել խոլեստերինի պարունակության պատճառով, փորձագետը նշել է. «Խոլեստերինի 80 տոկոսն արտադրվում է լյարդում: Եվ միայն 20 տոկոսն է կախված սննդակարգից: Ուստի ձու ուտելը «վատ» խոլեստերինի մակարդակը չի ​​բարձրացնում»:

Դեկերը հերքել է նաեւ դեղնուցի վտանգի մասին միֆը՝ բացատրելով, որ այն լեցիտին է պարունակում, որը կարգավորում է նյութափոխանակությունը:

news.am