Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել.
«Հայությունն ու հայկականությունը մշտապես ունեն պաշտպանության ու պահպանության կարիք: Դա է մեր Խաչը:
Մենք ընկճախտի մեջ ենք. այն դառնում է փակուղի, երբ բոլորս լռում ենք ու փակվում մեր մեջ:
Եթե առողջ ենք, ապա առողջ ենք ոգով, թե հիվանդանում ու տապալվում ենք՝ էլի ոգով…
Ամենացավոտ իրադարձությունները ուղեղիդ ու իրական գիտակցությանդ հասնում են շատ ուշ, անսպասելի, ու տապալում քեզ նույնքան անսպասելի:
Տարիներ պահանջվեցին, որ ես գիտակցեմ ծնողներիս կորուստը ու սովորեմ սգալ, լացել սրտանց ու հասկանալ՝ ինչպես շարունակել ապրել:
Մեզ իսկապես ժամանակ է պետք հասկանալու մեր կորուստը հիմա!
Հայրենիքի կորուստն ու ցավը անդունդի պես է. կամ կմնանք նրա մեջ՝ մեկուսացած, առանձնացած ու պառակտված, կամ պիտի մեկս մյուսին օգնելով դուրս գանք:
Մահափոսում բոլորը նույն կետում են. անկախ նրանից՝ ոմանք նայում են երկնքի՞ն, թե տեսնում են իրենց ոտքի տակի հողը միայն: Հավասար կետում:
Ես փորձում եմ ուժեղ լինել, ուժ տալ, գոնե չհուսահատեցնել, բայց էդպես էլ չսովորեցի խաբել ոչ ինձ, ոչ էլ ձեզ՝ իբր ոչինչ չի պատահել…
կներեք, եթե երբեմն երկար եմ լռում… լռվել եմ փոսի մեջ:
Բայց դե միասին դուրս կգանք: Հավատում եմ:
Համենայնդեպս այլընտրանք չունենք. ՊԻՏԻ ԴՈւՐՍ ԳԱՆՔ էս փոսից, լինի ծլած հասկերի, խորը արմատ գցած ծառերի, թե քամու հետ տարածվող սերմերի տեսքով:
Դուրս գանք վերջապես!
Հ.Գ. Լուսանկարը տարիներ առաջվա է, Լուսիկ Ագուլեցու՝ հայկականության խտանյութ դարձած տանը…»։
?Հայությունն ու հայկականությունը մշտապես ունեն պաշտպանության ու պահպանության կարիք: Դա է մեր Խաչը:
? Մենք ընկճախտի մեջ…Posted by Nazeni Hovhannisyan on Sunday, April 11, 2021