40-ամյա Մակոլեյ Կալկինն ու 33-ամյա դերասանուհի Բրենդա Սոնգն ապրիլի 5-ին ծնողներ են դարձել։ Սիրահարները որդի են ունեցել, որին տվել են Դակոտա անունը։ Ի դեպ, այդ անունն էր կրում «Տանը միայնակ» ֆիլմի աստղի քույրը, որը մահացել է 29 տարեկանում. ավտոմեքենան նրա վրաերթի է ենթարկել հետիոնտային անցումի վրա։
Դերասանն արդեն մեկնաբանել է ընտանիքում ուրախալի իրադարձությունը՝ նշելով, որ շատ երջանիկ է, որ հայր է դարձել։
Կալկինն ու Սոնգը հանդիպել են մի քանի տարի առաջ Թաիլանդում՝ նկարահանումների ժամանակ։ Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ որոշ ժամանակ աստղերի միջեւ կապն առավել ընկերական է եղել, սակայն հետո վերաճել է սիրո։ Զույգը սկսել է միասին ապրել։ Ըստ լուրերի՝ Բրենդա Սոնգը սիրում է տան գործերով զբաղվել ու կարողանում է հաց թխել։ Երիտասարդ ծնողներն ավելի վաղ հայտնել են, որ իրենց հարաբերություններում գլխավորը միմյանց հանդեպ հոգատարությունն ու ուշադրությունն է։