Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իջինը սպիտակ շրջազգեստ է կրում եւ նույն գույնի տոպ։ Հագուստն ընդգծում է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Իջինն արձակել է մազերն ու վառ շպարով է։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ հետաքրքիր վզնոցը։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել է Օնորե դը Բալզակի խոսքերը, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Տիկնիկ», «շատ գեղեցիկ»։