Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում Սոֆյան սպիտակ բաճկոն է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու բանական շպար է նախընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեուարները՝ վզնոցներն ու ականջօղերը։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։