Մոսկվայում բացվել է Ռաֆայել Մեգալի «Հանելուկների սենյակ» ցուցահանդեսը։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, առաջիններից է այցելել ցուցադհանդես ու իր միկրոբլոգում լուսանկարների շարք հրապարակել՝ հետեւորդներին պատմելով, որ «Հայաստանը հարուստ է տաղանդներով ու շնորհներով»։
«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ, հյուրընկալ երկիր է, այլեւ հարուստ։ Երկիրը հարուստ է տաղանդներով ու շնորհներով։ Նրանցից մեկն ամբողջ աշխարհում հայտնի նկարիչ Ռաֆայել Մեգալն է։ Երեկ մենք ներկա ենք եղել ժամանակակից արվեստի մոսկովյան թանգարանում կայացած վարպետի ցուցահանդեսին։ Մեծ բավականություն ենք ստացել՝ սուզվելով նրա գունեղ, արտահայտիչ, հագեցած, հյութեղ աշխարհը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 16-ը։ Բաց մի թողեք վիզուալ հաճույք ստանալու հնարավորությունը, ուրախացրեք ձեզ ու ձեր ընկերներին»,- գրել է Մարտիրոսյանի կինը։