Իրապատում-շոուի ամերիկացի աստղ եւ գործարար Քայլի Ջեններին կրկին բռնացրել են լուսանկարները խմբագրելիս ֆոտոշոփ օգտագործելիս։ Նա Instagram-յան էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կիսաթափանցիկ վարագույների ֆոնին։
«residualdata» կեղծանունով բլոգերը TikTok-ում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ կադրերում ռետուշի հետքեր է տեսնում։ «Ցավոք, այս կադրերը, կարծես թե, ֆոտոշոփի են ենթարկվել։ Փոփոխությունները փոքր են ու անորսալի, ինչն այն, իմ կարծիքով, առավել վտանգավոր է դարձնում»,- կարծում է բլոգերը։
Բլոգերը նշել է, որ Ջենների դեմ ոչինչ չունի, սակայն կարծում է, որ իդեալական արտաքին ունենալու մտքով տարված լինելով՝ լուսանկարների ռետուշը հանրության համար վնասակար է։