47 տարեկանում մահացել է «Սիմփսոնների» ռեժիսորը
Advertisement 1000 x 90

47 տարեկանում մահացել է «Սիմփսոնների» ռեժիսորը

47 տարեկանում կաթվածից հետո մահացել է «Սիմփսոնների» նկարիչ եւ ռեժիսոր Էդվին Ագիլարը, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով նրա կնոջ՝ Մարիկայի խոսքերը։

Ագիլարը մահվանից մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել է խոսքի կորստի եւ շարժման դժվարացման գանգատներով։ Նա դիաբետ ուներ, խնդիրներ երիկամների հետ, որոնք հանգեցրել են սրտի հիվանդությունների։ Ապրիլի 8-ին Ագիլարը կաթված է ունեցել, երկու օր անց՝ մահացել։ Կինը պարզաբանել է, որ ուղեղ արյունազեղումն այնքան ուժեղ է եղել, որ նա չի կարողացել այն հաղթահարել։

Էդվին Ագլիարը ծնվել է Սալվադորում եւ ԱՄՆ փախել 1982թ․-ին քաղաքացիական պատերազմի պատճառով։ Նա «Սիմփսոնների» վրա աշխատել է ավելի քան 20 տարի։ Վերջին էպիզոդը, որը նրա մասնակցությամբ նկարահանվել է, թողարկվել է նրա մահվանից մեկ օր անց։

news.am