Դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրտսեր եղբոր՝ Ալբերտի համար նոր մեքենա է գնել, ինչի մասին հայտնել է Ինստագրամի իր էջում: Գոհարը լուսանկարներ է հրապարակել եղբոր և նոր մեքենայի հետ, որին կից գրել է.
«Ինձ համար ընտանիքիցս կարևոր ոչինչ չկա: Նրանք մարդիկ են, որոնք կողքիդ են անկախ ամեն ինչից, 24/7 ռեժիմով քեզ հետ լուծում են բոլոր խնդիրներդ և գործերդ, բոլորից շատ են ուրախանում քո հաղթանակների համար և ամենից շատ են անհանգստանում, երբ հոգիդ ցավում է»:
Գոհարը նշել է, որ իրեն և քրոջը՝ Նունե Ավետիսյանին, հաջողվել է իրականացնել իրենց եղբոր երազանքը:
«Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է: Չնայած շատերին թվում է, որ Ալբերտի բախտն ուղղակի բերել է, նա իմ խնդիրները լուծելու համար շուրջօրյա վազվզում է: Սա ավտոսրահից գնված նրա առաջին մեքենան է: Ինչ մեծ երջանկություն է եղբորս երազանքն իրականացնելու հնարավորություն ունենալը»: